Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-08-06-ից մինչև 2022-07-31։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմ` ավտովարորդ կամ ավտոտրանսպորտային միջոցի երկրորդ ավտովարորդ կամ ավտովարորդի օգնական, որն ուղեկցում է ավտովարորդին` որոշակի մանևրների ժամանակ նրան աջակցելու, հարկ եղած դեպքում նրան փոխարինելու և սովորաբար տրանսպորտային գործողություններին արդյունավետ մասնակցելու համար.

ավտովարորդ՝ ավտոտրանսպորտային միջոցը վարող անձ.

թվային տախոգրաֆ՝ ավտոտրանսպորտային ﬕջոցի խցիկում կամ սրահում տեղադրված հատուկ սարք, որն ապահովում է ավտոտրանսպորտային ﬕջոցի արագության ռեժիﬕ, երթուղու, սահմանված ժամանակահատվածում անցած ճանապարհահատվածի, կարճաժամկետ և երկարաժամկետ դադարների ու կանգառների վերաբերյալ տվյալների անդադար անձեռնﬗելի արձանագրումը․

վարելու ժամանակահատված՝ հանգստի կամ ընդմիջման ժամերից հետո մինչև հաջորդ ընդմիջման կամ հանգստի ժամը ավտովարորդի ավտոտրանսպորտային միջոցը վարելու կուտակված ժամերը.

շաբաթ` երկուշաբթի` ժամը 00.00-ից մինչև կիրակի` ժամը 23.59-ն ընկած ժամանակահատվածը.

հանգստի ժամանակահատված՝ ցանկացած չընդհատված ժամանակահատված, որի ընթացքում ավտովարորդը կարող է ազատ տնօրինել իր ժամանակը.

շաբաթական կանոնավոր հանգստի ժամանակահատված՝ առնվազն 45 ժամ տևողությամբ հանգստի ժամ.

շաբաթական կրճատված հանգստի ժամանակահատված՝ առնվազն 45 ժամ տևողությամբ հանգստի ժամանակահատված, որը կարող է կրճատվել նվազագույնը 24 հաջորդական ժամով:»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։