Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 3

. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածները՝ ըստ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջների՝

1) օրական վարելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 9 ժամը: Օրական վարելու ժամերը կարող են տևել մինչև 10 ժամ, բայց ոչ ավելի, քան շաբաթվա ընթացքում երկու անգամ.

2) միջին շաբաթական վարելու ժամանակահատվածը չի կարող գերազանցել 48 ժամը: Շաբաթվա առավելագույն վարելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մինչև 56 ժամ.

3) երկու հաջորդական շաբաթների ընթացքում կուտակված ընդհանուր վարելու ժամերը չպետք է գերազանցեն 90 ժամը․

4) չորսուկես ժամ վարելուց հետո ավտովարորդը պետք է ունենա առնվազն 45 րոպե տևողությամբ ընդմիջում, եթե նա չի սկսում հանգստի ժամանակահատվածը: Ընդմիջումը կարող է բաժանվել առնվազն 15 րոպե և 30 րոպե ժամանակահատվածների, որից 15-րոպեանոց ընդմիջումը կիրառվում է առաջին չորսուկես ժամը վարելու ընթացքում, իսկ 30 րոպեն՝ չորսուկես ժամը վարելուց հետո․

5) յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում ավտովարորդը պետք է ունենա առնվազն 11 անընդմեջ ժամ ամենօրյա հանգիստ, որը կարող է կրճատվել մինչև առնվազն 9 անընդմեջ ժամի` մեկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան երեք անգամ.

6) օրական հանգստի ժամանակահատվածն ընդմիջման հետ միասին կազմում է 12 ժամ, որը կարող է բաժանվել անընդմեջ 3 ժամ և 9 ժամ հանգստի ժամանակահատվածների: Նախորդ օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում վարորդն ունի ևս մեկ օր հանգստի ժամանակ.

7) ավտովարորդն ունի շաբաթական կանոնավոր հանգիստ: Երկու հաջորդական շաբաթների ընթացքում վարորդն ունի առնվազն երկշաբաթյա կանոնավոր հանգիստ կամ մեկշաբաթական կանոնավոր հանգիստ՝ առնվազն 24 ժամ տևողությամբ մեկշաբաթական կրճատված հանգիստ։ Կրճատումը պետք է փոխհատուցվի համարժեք հանգստով, որն ամբողջությամբ վերցվում է մինչ տվյալ շաբաթվան հաջորդող երրորդ շաբաթվա ավարտը։ Շաբաթական հանգստի ժամանակահատվածն սկսվում է նախորդ շաբաթական ժամանակահատվածից հետո ոչ ուշ, քան վեց 24-ժամյա ժամանակահատվածից հետո.

8) օրական կամ շաբաթական հանգստի ժամանակահատվածից հետո՝ 30 ժամվա ընթացքում, ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի յուրաքանչյուր վարորդ պետք է ունենա նոր՝ առնվազն ինը ժամ տևողությամբ օրական հանգստի ժամանակահատված.

9) ցանկացած բնույթի հանգիստ, որը վերցվում է որպես շաբաթական հանգստի ժամանակահատվածի կրճատման փոխհատուցում, կցվում է առնվազն ինը ժամ ընդգրկող այլ հանգստի ժամանակահատվածին։ Եթե վարորդն ընտրում է այդ տարբերակը, ապա վարորդը մեկնարկի վայրից հետո կարող է վերցնել օրական հանգստի ժամերը շաբաթական կրճատված հանգիստը տրանսպորտային միջոցում, եթե յուրաքանչյուր վարորդի համար տրանսպորտային միջոցում առկա են քնելու համար նախատեսված համապատասխան հարմարություններ, և եթե տրանսպորտային միջոցը կանգնած վիճակում է.

10) երկու շաբաթվա համար նախատեսված շաբաթական հանգստի ժամանակահատվածը կարող է հաշվարկվել ցանկացած շաբաթվա համար, բայց ոչ երկու շաբաթվա համար միասին։

8. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի շահագործման պահանջների տեսչական վերահսկողությունն իրականացվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին, տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հատուկ գրպանիկներում, սահմանային անցման կետերում և ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպություններում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։