ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2000 թվականի N 775
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 12.06.02 թիվ 335-Ա)
1. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 6-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 202 որոշման 1-ին կետը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թ.
նոյեմբերի 20-ի N 775 որոշմամբ
Կ Ա Զ Մ
թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի
Հ. Հունանյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Գ. Գրիգորյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Մ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ն. Մանգասարյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ժ. Խառատյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Զ. Գրիգորյան - Սյունիքի մարզպետի տեղակալ
Ռ. Մանուկյան - Շիրակի մարզպետի տեղակալ
Ա. Քոչարյան - Լոռու մարզպետի տեղակալ