ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2021 թվականի N 1311-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1412-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման նախաբանում և 4-րդ կետում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» բառերով.
2) որոշման 3-րդ կետի 4.1-ին և 4.2-րդ ենթակետերում «4.1.» և «4.2.» թվերը փոխարինել «4.1)» և «4.2)» թվերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.3-րդ ենթակետով.
«4.3) սույն որոշման N 1 հավելվածի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատված» բաժնի 153.28-153.56-րդ, 236.3-րդ, 408.17-408.25-րդ կետերում նշված օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 15-ն է.».
4) որոշման N 1 հավելվածի՝
ա. «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատված» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 153.28-153.56-րդ կետերով.
« 153.28. Լոռի Ալավերդի 06-002-0198-0150
153.29. Լոռի Ալավերդի 06-002-0198-0146
153.30. Լոռի Ալավերդի 06-002-0198-0145
153.31. Լոռի Ալավերդի 06-002-0198-0142
153.32. Լոռի Ալավերդի 06-002-0198-0227
153.33. Լոռի Ալավերդի 06-002-0198-0250
153.34. Լոռի Ալավերդի 06-002-0198-0231
153.35. Լոռի Ալավերդի 06-002-0198-0139
153.36. Լոռի Ալավերդի 06-002-0198-0140
153.37. Լոռի Ալավերդի 06-002-0198-0120
153.38. Լոռի Ալավերդի 06-002-0197-0001
153.39. Լոռի Ալավերդի 06-002-0198-0247
153.40. Լոռի Ալավերդի 06-002-0198-0116
153.41. Լոռի Ալավերդի 06-002-0198-0104
153.42. Լոռի Ալավերդի 06-002-0198-0253
153.43. Լոռի Ալավերդի 06-002-0198-0093
153.44. Լոռի Ալավերդի 06-002-0198-0095
153.45. Լոռի Ալավերդի 06-002-0198-0226
153.46. Լոռի Ալավերդի 06-002-0198-0087
153.47. Լոռի Ալավերդի 06-002-0198-0086
153.48. Լոռի Ալավերդի 06-002-0198-0083
153.49. Լոռի Ալավերդի 06-002-0198-0204
153.50. Լոռի Ալավերդի 06-002-0198-0021
153.51. Լոռի Ալավերդի 06-002-0198-0022
153.52. Լոռի Ալավերդի 06-002-0198-0023
153.53. Լոռի Ալավերդի 06-002-0198-0024
153.54. Լոռի Ալավերդի 06-002-0198-0025
153.55. Լոռի Ալավերդի 06-002-0198-0026
153.56. Լոռի Ալավերդի 06-002-0050-0038
»,
բ. «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատված» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 236.3-րդ կետով.
« 236.3. Լոռի Հաղպատ 06-060-0230-0020
»,
գ. «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատված» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 408.17-408-25-րդ կետերով.
« 408.17. Լոռի Օձուն 06-112-0437-0005
408.18. Լոռի Օձուն 06-112-0437-0006
408.19. Լոռի Օձուն 06-112-0437-0138
408.20. Լոռի Օձուն 06-112-0437-0004
408.21. Լոռի Օձուն 06-112-0437-0003
408.22. Լոռի Օձուն 06-112-0437-0002
408.23. Լոռի Օձուն 06-112-0437-0142
408.24. Լոռի Օձուն 06-112-0437-0076
408.25. Լոռի Օձուն 06-112-0438-0103
».
5) որոշման N 2 հավելվածի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 ճանապարհահատված» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
12.08.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
օգոստոսի 12-ի N 1311-Ն որոշման
«Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 ճանապարհահատված
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
12.08.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2021 թվական: