ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2017 թվականի N 240-Ն
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2017-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ախուրյանի ջրավազանային տարածքի արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. մարտի 13
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 240-Ն որոշման
Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Մ Ա Ն Պ Լ Ա Ն
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2017-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
I. ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի հիմնական նպատակը Ախուրյանի ջրավազանային տարածքում ջրօգտագործողների` ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները հավասարակշռելն է: Այն նպատակ ունի նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին` ներառյալ Ախուրյանի ջրավազանային տարածքային կառավարման բաժնին, վարչական մարմիններին, քաղաքականությամբ զբաղվողներին և հանրությանը` ջրային ռեսուրսների ոլորտում որոշումներ ընդունելիս:
2. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքը (Ախուրյանի ՋԿՏ) գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում, սահմանակից է Վրաստանին և Թուրքիային: Տարածքը ներառում է Ախուրյանի և Մեծամորի գետավազանները և զբաղեցնում է 5029 կմ.2 մակերես: Ախուրյանի ՋԿՏ-ն վարչական տեսանկյունից ներառում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզն ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի և Արմավիրի տարածաշրջաններն ամբողջությամբ և Էջմիածնի տարածաշրջանի 11 համայնքների վարչական տարածքները, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանն ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Ռանչպարի համայնքի վարչական տարածքը:
II. ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
3. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսներն ընդամենը կազմում են 3752,7 մլն մ.3, այդ թվում` բազմամյա բնական գետային հոսքը` 2593,4 մլն մ.3, ստորերկրյա ջրային պաշարները` 1130,1 մլն մ.3, բնական լճերը` 0,023 մլն մ.3, ջրամբարների մեռյալ ծավալը` 28,09 մլն մ.3, ձնաբծերը` 1,07 մլն մ.3.
1) բազմամյա բնական գետային հոսքը ներառում է նաև Մեծամորի գետավազանում Արաքս և Ախուրյան գետերի միախառնումից ներքև ընկած հատվածից վերցվող Հայաստանի հասանելի ջրի քանակը` 1114,9 մլն մ.3, ինչպես նաև Ախուրյանի գետավազանի գետերի էկոլոգիական թողքը` 194,5 մլն մ.3 և Մեծամորի գետավազանի գետերի էկոլոգիական թողքը` 106,0 մլն մ.3.
2) Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ստորերկրյա ջրերի պաշարները կազմում են 1130,1 մլն մ.3, այդ թվում` A+B կարգի ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները` 895,4 մլն մ.3, C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները` 35,1 մլն մ.3 և C2 կարգով հաստատված ստորերկրյա պաշարները կամ խորքային հոսքը` 199,6 մլն մ.3:
4. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները որոշվում են «Ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:
5. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարները սահմանված են սույն հավելվածի N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
Ջրային ռեսուրսները, մլն մ.3 Գետավազան Ախուրյանի ՋԿՏ
Ախուրյան Մեծամոր
Օգտագործելի ջրային ռեսուրսներ
Գետային հոսքը 506,2 1786,7 2292,9
A+B կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները 102,9 792,5 895,4
Ընդամենը 609.1 2579.2 3188,3
Ռազմավարական ջրային պաշար
Բնական լճերի ծավալի 1/3 մասը 0,005 0,003 0,008
Ջրամբարների մեռյալ ծավալի 2/3 մասը 5,382 1,34 6,726
C1 կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները 35,1 - 35,1
Ընդամենը 40,49 1,343 41,83
Ազգային ջրային պաշար
Գետերի էկոլոգիական թողքը 194,5 106,0 300,5
Բնական լճերի ծավալի 2/3 մասը 0,009 0,006 0,015
Ջրամբարների մեռյալ ծավալի 1/3 մասը 2,693 0,67 3,363
Արփի լճի ջրամբարի մեռյալ ծավալը 18,0 - 18,0
Ձնաբծեր և ֆիոնների դաշտերը 1,05 0,02 1,07
C2 կարգով հաստատված պաշարները կամ խորքային հոսքը 56,1 143,52 199,62
Ընդամենը 272.35 250.22 522,57
(աղյուսակը խմբ. 22.03.18 N 293-Ն)
1) սույն հավելվածի N 1 աղյուսակի Մեծամորի գետավազանի օգտագործելի գետային հոսքի 1786,7 մլն մ.3 ջրաքանակը ներառում է նաև Արաքս և Ախուրյան գետերի միախառնումից ներքև ընկած հատվածից վերցվող Հայաստանի Հանրապետությանը հասանելի ջրի քանակը` 1114,9 մլն մ.3.
2) պաշարների պետական հանձնաժողովի կողմից 1984 թվականին Արարատյան արտեզյան ավազանի համար հաստատվել են ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները` համաձայն որի Մեծամորի գետավազանում A+B կարգով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները կազմում են 1585,0 մլն մ.3: Սակայն, վերջին տարիներին Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի հյուծմամբ պայմանավորված, ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները կրճատվել են շուրջ 2 անգամ` համաձայն փորձագիտական գնահատականի: Ուստի սույն հավելվածի N 1 աղյուսակում որպես Մեծամորի գետավազանում օգտագործելի ստորերկրյա ջրային ռեսուրսներ առաջարկվում է համարել տարեկան 792,5 մլն մ.3 ծավալը` մինչև Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների վերագնահատումը և հաստատումը.
3) սույն հավելվածի N 1 աղյուսակի ազգային ջրային պաշարում ներառված Արփի լճի մեռյալ ծավալի 18,0 մլն մ.3 սահմանելու հարցը կքննարկվի Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների իրականացումից հետո:
4) սույն հավելվածի N 1 աղյուսակում Ախուրյանի ջրամբարի մեռյալ ծավալը հաշվարկված է 50%-ով` 7,5 մլն մ.3, որպես անդրսահմանային ջրամբար:
(5-րդ կետը լրաց., խմբ. 22.03.18 N 293-Ն)
III. ՋՐԱՎԱԶԱՆՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԹՈՂՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ
6. Հայաստանի Հանրապետությունում գետերի էկոլոգիական թողքը որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի:
7. Հիդրոլոգիական դիտակետերում Ախուրյանի ՋԿՏ-ի գետերի ամսական էկոլոգիական թողքի արժեքները նշված են N 2 աղյուսակում:
(7-րդ կետը խմբ. 18.08.21 N 1347-Ն)
Հիդրոլոգիական դիտակետերում Ախուրյանի ՋԿՏ-ի գետերի ամսական էկոլոգիական թողքի արժեքները
Աղյուսակ N 2
NN
ը/կ Գետ/Դիտակետ Էկոլոգիական թողք, մ.3/վ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1 Ախուրյան-Պաղակն 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067
2 Ախուրյան-Ամասիա 1.75 1.75 1.76 1.76 1.77 1.83 2.14 2.97 2.38 1.86 1.75 1.75
3 Ախուրյան-Կապս 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07
4 Ախուրյան-Ախուրիկ 2.29 2.30 2.39 2.44 2.46 2.31 2.30 2.29 2.29 2.30 2.30 2.29
5 Ախուրյան-Հայկաձոր 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90
6 Ախուրյան-Բագարան 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90
7 Կարմրաջուր-Շաղիկ 0.062 0.068 0.077 0.131 0.253 0.137 0.089 0.087 0.088 0.084 0.062 0.062
8 Եղնաջուր-Գառնառիճ 0.093 0.11 0.082 0.21 0.44 0.17 0.14 0.12 0.12 0.12 0.080 0.079
9 Ձկնուտ-Զորակերտ 0.031 0.040 0.040 0.066 0.069 0.059 0.050 0.049 0.047 0.037 0.023 0.024
10 Թավշուտ-Թավշուտ 0.026 0.026 0.036 0.119 0.307 0.050 0.044 0.034 0.032 0.030 0.020 0.026
11 Աշոցք-Կրասար 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56
12 Իլլիգետ-Ջրաձոր 0.11 0.11 0.14 0.18 0.18 0.15 0.13 0.11 0.10 0.10 0.10 0.11
13 Կարակաչան-Ղարիբջանյան 0.16 0.17 0.24 0.27 0.29 0.16 0.16 0.16 0.16 0.17 0.17 0.16
14 Ջաջուռ-Ջաջուռ 0.025 0.025 0.038 0.056 0.053 0.038 0.025 0.025 0.025 0.028 0.028 0.025
15 Մեծամոր-Տարոնիկ 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24
16 Մեծամոր-Էջմիածին 2.14 2.14 2.14 2.14 2.14 2.14 2.14 2.14 2.14 2.14 2.14 2.14
17 Արաքս-Սուրմալու 10.5 10.1 10.0 13.4 14.5 14.0 12.5 11.2 11.9 11.9 11.7 10.5
(աղյուսակը խմբ. 18.08.21 N 1347-Ն)
8. Ախուրյանի ՋԿՏ-ի այն գետերի էկոլոգիական թողքի արժեքները, որոնց վրա չկան և չեն եղել հիդրոլոգիական դիտակետեր նշված են N 3 աղյուսակում: Գետերի այն հատվածները, որոնց հոսքի վերաբերյալ չկան փաստացի դիտարկման տվյալներ, հաշվարկային էկոլոգիական թողքերը կարող են ունենալ ±10% սխալանք։
(8-րդ կետը լրաց. 18.08.21 N 1347-Ն)
Ախուրյանի ՋԿՏ-ի այն գետերի էկոլոգիական թողքի արժեքները, որոնց վրա չկան և չեն եղել հիդրոլոգիական դիտակետեր (հաշվարկված գետաբերաններում)
Աղյուսակ N 3
NN
ը/կ Ջրային մարմնի անվանումը Էկոլոգիական թողք, մ.3/վ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
1 Կարախանգետն իր վտակներով 0.074 0.081 0.091 0.155 0.300 0.163 0.106 0.104 0.104 0.100 0.074 0.074
2 Արփի լիճ թափվող գետեր 0.236 0.259 0.293 0.498 0.963 0.523 0.339 0.333 0.334 0.320 0.236 0.236
3 Ախուրյան գետը, Արփի լճից մինչև Պաղակն բնակավայրի կամուրջը 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067 0.067
4 Ախուրյան գետը Պաղակնի կամուրջից մինչև Գիժգետի
միախառնումը 0.078 0.079 0.080 0.087 0.096 0.120 0.260 0.640 0.380 0.130 0.085 0.080
5 Ախուրյան գետի ձախափնյա վտակները Բերդաշեն և Փոքր Սեպասար բնակավայրերի միջև 0.026 0.029 0.033 0.056 0.107 0.058 0.038 0.037 0.037 0.036 0.026 0.026
6 Ախուրյան գետի աջափնյա վտակը Բերդաշեն և Փոքր Սեպասար բնակավայրերի միջև 0.006 0.006 0.007 0.012 0.023 0.012 0.008 0.008 0.008 0.008 0.006 0.006
7 Թավշուտի ջրամբար թափվող գետեր 0.003 0.003 0.004 0.014 0.037 0.006 0.005 0.004 0.004 0.004 0.002 0.003
8 Գիժգետը Թավշուտի ջրամբարից մինչև գետաբերան 0.034 0.034 0.046 0.153 0.396 0.064 0.057 0.044 0.041 0.039 0.026 0.034
9 Ախուրյան գետը Գիժգետի միախառնումից մինչև Շիրակ ՀԷԿ-ի կասկադ 1.73 1.73 1.73 1.74 1.76 1.81 2.11 2.92 2.37 1.84 1.74 1.73
10 Ղազանչի գետն իր վտակներով 0.012 0.012 0.016 0.053 0.138 0.022 0.020 0.015 0.014 0.014 0.009 0.012
11 Աշոցք գետն ակունքից մինչև Աշոցք բնակավայր 0.232 0.232 0.295 0.380 0.387 0.311 0.274 0.232 0.211 0.211 0.211 0.232
12 Աշոցք գետն Աշոցք բնակավայրից մինչև գետաբերան 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56 1.56
13 Ախուրյան գետը Շիրակ ՀԷԿ-ի կասկադից մինչև Ամասիա բնակավայր 1.75 1.75 1.76 1.76 1.77 1.83 2.14 2.97 2.38 1.86 1.75 1.75
14 Ախուրյան գետի Ցողամարգ
վտակը 0.028 0.028 0.035 0.045 0.046 0.037 0.033 0.028 0.025 0.025 0.025 0.028
15 Ախուրյան գետի Հորթաջուր
վտակ 0.042 0.042 0.053 0.068 0.070 0.056 0.049 0.042 0.038 0.038 0.038 0.042
16 Ախուրյան գետը Ամասիա բնակավայրերից մինչև Կապսի ջրամբար 1.76 1.76 1.77 1.77 1.78 1.84 2.15 2.98 2.39 1.87 1.76 1.76
17 Իլլիգետ գետն իր վտակներով 0.10 0.11 0.14 0.18 0.18 0.15 0.13 0.11 0.10 0.10 0.10 0.10
18 Ախուրյան գետը Կապսի ջրամբարից մինչև Մարմարաշեն բնակավայր 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07
19 Ախուրյան գետի աջակողմյան Գթաշեն վտակը 0.011 0.011 0.015 0.019 0.019 0.015 0.014 0.011 0.010 0.010 0.010 0.011
20 Ախուրյան գետը Մարմարաշեն բնակավայրից մինչև Կումայրի վտակի միախառնումը 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07 2.07
21 Կումայրի գետն ակունքից
մինչև Գյումրի բնակավայր 0.025 0.025 0.032 0.041 0.042 0.034 0.030 0.025 0.025 0.025 0.025 0.025
22 Կումայրի գետը Գյումրի
բնակավայրից մինչև գետաբերան 0.060 0.060 0.076 0.098 0.100 0.080 0.071 0.060 0.059 0.059 0.059 0.060
23 Կումայրիի վտակ Գյումրի
գետը 0.035 0.035 0.045 0.057 0.058 0.047 0.041 0.035 0.035 0.035 0.035 0.035
24 Ախուրյան գետը Կումայրի
վտակի միախառնումից մինչև Ախուրյանի ջրամբար 2.29 2.30 2.39 2.44 2.46 2.31 2.30 2.29 2.29 2.30 2.30 2.29
25 Ախուրյան գետի աջակողմյան վտակ Հայկավան գետը 0.030 0.030 0.038 0.049 0.050 0.040 0.035 0.030 0.030 0.030 0.030 0.030
26 Ջրառատ գետը Կառնուտի
ջրամբարից մինչև գետաբերան 0.016 0.016 0.016 0.016 0.016 0.016 0.016 0.016 0.016 0.016 0.016 0.016
27 Ջաջուռ գետն ակունքից մինչև Ջրառատ գետի հետ միախառնումը 0.025 0.025 0.038 0.056 0.053 0.038 0.025 0.025 0.025 0.028 0.028 0.025
28 Ջաջուռ գետը Ջրառատ վտակի միախառնումից մինչև աջակողմյան 0.040 0.040 0.060 0.090 0.085 0.060 0.040 0.040 0.040 0.045 0.045 0.040
Կարմրաքար վտակի
միախառնումը
29 Ջաջուռ գետի աջակողմյան
Կարմրաքար վտակը 0.025 0.025 0.038 0.056 0.053 0.038 0.025 0.025 0.025 0.028 0.028 0.025
30 Ջաջուռ գետը աջակողմյան Կարմրաքար վտակի միախառնումից մինչև գետաբերան 0.064 0.064 0.096 0.144 0.136 0.096 0.064 0.064 0.064 0.072 0.072 0.064
31 Մանթաշ գետն ակունքից
մինչև Մանթաշի ջրամբար 0.12 0.15 0.15 0.15 0.16 0.21 0.14 0.13 0.13 0.15 0.15 0.13
32 Մանթաշ գետը Մանթաշի
ջրամբարից մինչև Փոքր Մանթաշ բնակավայր 0.10 0.10 0.10 0.10 0.10 0.10 0.10 0.10 0.10 0.10 0.10 0.10
33 Մանթաշ գետը Փոքր Մանթաշ բնակավայրից մինչև Վարդաքարի ջրամբար 0.110 0.130 0.140 0.160 0.180 0.210 0.130 0.110 0.130 0.130 0.120 0.110
34 Արթիկջուր գետն ակունքից
մինչև Արթիկ բնակավայր 0.016 0.016 0.018 0.021 0.023 0.032 0.028 0.023 0.020 0.025 0.022 0.017
35 Արթիկջուր գետը Արթիկ բնակավայրից հետո մինչև
գետաբերան 0.018 0.018 0.021 0.024 0.026 0.037 0.032 0.026 0.023 0.029 0.025 0.020
36 Մանթաշ գետը Վարդաքարի ջրամբարից մինչև Մեծձորիջուր վտակի միախառնումը 0.040 0.040 0.040 0.040 0.040 0.040 0.040 0.040 0.040 0.040 0.040 0.040
37 Մեծձորիջուր գետն ակունքից մինչև Սառնաղբյուրի ջրամբար 0.061 0.103 0.107 0.114 0.122 0.201 0.091 0.065 0.066 0.074 0.077 0.070
38 Մեծձորիջուր գետը
Հայրենյաց բնակավայրից մինչև գետաբերան 0.024 0.041 0.043 0.046 0.049 0.081 0.037 0.032 0.032 0.044 0.043 0.032
39 Կարկաչուն գետը Մեծձորիջուր վտակի միախառնումից մինչև
գետաբերան 0.160 0.170 0.240 0.270 0.290 0.160 0.160 0.160 0.160 0.170 0.170 0.160
40 Ախուրյան գետը Ախուրյանի
ջրամբարից մինչև գետաբերան 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90 1.90
41 Արաքս գետը Ախուրյան և
Մեծամոր գետերի միջև 10.5 10.1 10.0 13.4 14.5 14.0 12.5 11.2 11.9 11.9 11.7 10.5
42 Սելավ Մաստարա գետը Մեծամոր քաղաքից մինչև
Մեծամոր գետ 0.050 0.050 0.060 0.090 0.110 0.120 0.120 0.120 0.120 0.090 0.070 0.050
43 Մեծամոր գետն ակունքից
մինչև Քասախ գետի հետ միախառնվելը 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24 0.24
44 Մեծամոր գետը Քասախ
վտակի միախառնումից մինչև գետաբերան 2.32 2.32 2.32 2.32 2.32 2.32 2.32 2.32 2.32 2.32 2.32 2.32
(աղյուսակը լրաց. 22.03.18 N 293-Ն, խմբ. 18.08.21 N 1347-Ն)
IV. ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՍՑԵՆԱՐՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
9. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում ջրային ռեսուրսների բարելավումն ըստ ոլորտների տալու նպատակով կանխատեսվում է գետավազաններում ջրառաջարկն ու տնտեսական զարգացմամբ պայմանավորված ջրապահանջարկը՝ կառավարման պլանավորման առաջին վեցամյա ժամանակահատվածի համար: Կանխատեսվող ջրառաջարկը գնահատվում է` հաշվի առնելով գետավազաններում տնտեսական զարգացման միտումները և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, ինչպես նաև գնահատվում է` հաշվի առնելով Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի գետավազանների ազգային, ռազմավարական և օգտագործելի ջրային ռեսուրսների մեծությունները, որոնք սահմանված են սույն հավելվածի N 1 աղյուսակում: Տնտեսական զարգացման վրա հիմնված ջրապահանջարկի կանխատեսումներ անելիս կիրառվում են տարբեր մոտեցումներ ջրօգտագործման տարբեր ոլորտների համար` պայմանավորված ոլորտների տնտեսական զարգացման առանձնահատկություններով:
10. Ջրօգտագործման կանխատեսումը կատարվում է բազիսային (ելակետային) սցենարով, որով ոլորտների աճի տեմպերի կանխատեսումները հիմնականում հիմնված են ոլորտային զարգացման ծրագրերով սահմանված նպատակային ցուցանիշների վրա:
11. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում ջրառաջարկի կանխատեսվող փոփոխությունը 2017-2022 թվականների համար սահմանվում է սույն հավելվածի N 4 աղյուսակում:
Աղյուսակ N 4
Գետավազան Ջրառաջարկի տիպը Ջրառաջարկը, մլն մ.3
2017 թ. 2018 թ. 2019 թ. 2020 թ. 2021 թ. 2022 թ.
Ախուրյան մակերևութային 504,8 503,3 501,9 500,4 499,0 497,6
ստորերկրյա 102,6 102,3 102,0 101,7 101,4 101,1
ընդամենը 607,4 605,6 603,9 602,1 600,4 598,7
Մեծամոր մակերևութային 1776,0 1765,3 1754,7 1744,2 1733,7 1723,3
ստորերկրյա 787,7 783,0 778,3 773,7 769,0 764,4
ընդամենը 2564,5 2549,72 2535,0 2520,2 2505,5 2490,8
Ախուրյանի ՋԿՏ մակերևութային 2280,7 2268,6 2256,6 2244,6 2232,7 2220,9
ստորերկրյա 890,4 885,3 880,3 875,4 870,4 865,5
Ընդամենը՝ Ախուրյանի ՋԿՏ-ում 3188,3 3171,8 3155,3 3138,9 3122,4 3105,9
12. Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում կանխատեսված ջրառաջարկի և ջրապահանջարկի համադրությամբ գնահատվում է ջրավազանում ջրային ռեսուրսների դեֆիցիտը կամ պրոֆիցիտը` 2017 թվականից մինչև 2022 թվականը: Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծությունը տրվում է ելակետային սցենարով` ըստ ջրօգտագործման ոլորտների: Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքում ջրառաջարկի և ջրապահանջարկի միտումները մինչև 2022 թվականը, ըստ ջրօգտագործման ոլորտների, սահմանվում են N 5 աղյուսակում:
Աղյուսակ N 5
Գետավազան Ջրօգտագործումն
ըստ ոլորտների
մլն մ.3 2017թ. 2018թ. 2019թ. 2020թ. 2021թ. 2022թ.
Ախուրյան Խմելու-կենցաղային 64,0 65,3 66,6 67,9 69,2 70,5
Ոռոգում 212,1 219,0 227,3 235,6 243,9 252,1
Արդյունաբերություն 0,30 0,31 0,32 0,33 0,34 0,35
Ձկնաբուծություն 15,3 15,3 15,3 15,3 15,3 15,3
Հիդրոէներգետիկա 218,0 215,4 212,7 210,1 207,4 204,8
Ընդամենը՝ ջրապահանջարկը 509,7 515,3 521,0 526,6 532,3 537,9
Ջրառաջարկը 607,4 605,6 603,9 602,1 600,4 598,7
Դեֆիցիտը/պրոֆիցիտը 97,7 90,3 82,9 75,5 68,1 60,8
Մեծամոր Խմելու-կենցաղային 90,1 91,4 92,7 94,0 95,3 96,6
Ոռոգում 1152,2 1163,7 1176,8 1190,0 1203,1 1216,9
Արդյունաբերություն 41,9 43,4 44,9 46,4 47,9 49,4
Ձկնաբուծություն 142,0 142,0 142,0 142,0 142,0 142,0
Հիդրոէներգետիկա 0,00 0,00 0,00 0,00 0,00 0,00
Ընդամենը՝ ջրապահանջարկը 1426,2 1440,5 1455,1 1469,8 1484,4 1499,7
Ջրառաջարկը 2564,5 2549,7 2535,0 2520,2 2505,5 2490,8
Դեֆիցիտը/պրոֆիցիտը 1138,3 1109,2 1079,9 1050,4 1021,1 991,1
Ախուրյանի ՋԿՏ Խմելու-կենցաղային 152,5 150,8 149,3 147,7 146,2 144,6
Ոռոգում 1365,9 1388,6 1411,5 1434,6 1457,5 1481,1
Արդյունաբերություն 42,2 43,7 45,2 46,7 48,2 49,8
Ձկնաբուծություն 157,3 157,3 157,3 157,3 157,3 157,3
Հիդրոէներգետիկա 218,0 215,4 212,7 210,1 207,4 204,8
Ընդամենը՝
ջրապահանջարկը 1935,9 1955,8 1976,1 1996,4 2016,7 2037,5
Ջրառաջարկը 3171,9 3155,3 3138,9 3122,3 3105,9 3089,5
Դեֆիցիտը/պրոֆիցիտը 1236,0 1199,5 1162,8 1125,9 1089,2 1052,0
13. Մեծամորի գետավազանի արդյունաբերական նպատակով ջրառի ծավալում ներառված է նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվող` 37,0 մլն մ3 ջրաքանակը, մոտավորապես 97%-ը:
14. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի հորատումն արգելվում է: Ընդ որում, հորատված հորատանցքերը հետագայում ենթակա են շահագործման` բացառապես հորատման ժամանակ տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված նպատակով:
(14-րդ կետը խմբ. 22.03.18 N 293-Ն, փոփ. 21.05.20 N 798-Ն)
15. Մեծամորի գետավազանում, որպես Արարատյան դաշտի մաս, արգելվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերից ձկնաբուծության նպատակով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը:
(15-րդ կետը խմբ. 22.03.18 N 293-Ն, փոփ. 21.05.20 N 798-Ն)
16. Ախուրյանի գետավազանի հիդրոէներգետիկ նպատակով ջրապահանջարկը հաշվարկելիս ներառվել է միայն գետավազանի ստորին հատվածում գտնվող «Մարմարաշեն» հիդրոէլեկտրակայանի ջրապահանջարկը, քանի որ գետավազանի վերին հատվածներում հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործվող ջուրը վերադարձնելուց հետո օգտագործվում է նաև այլ ոլորտներում և համապատասխանաբար հաշվի է առնված ըստ այդ ոլորտների ջրապահանջարկում:
17. Ախուրյանի գետավազանում բնական ջրահոսքի վրա արգելել նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը` բացառությամբ Ախուրյանի ջրամբարից ոռոգման սեզոնի և Ախուրյանի ջրամբարից ազատ հոսքի ջրառ իրականացնելու դեպքերի:
(17-րդ կետը լրաց. 22.03.18 N 293-Ն)
17.1ուղղ. Ոռոգման սեզոնին Ախուրյան գետից սնվող աջափնյա ջրանցքի ջուրը պետք է օգտագործվի միայն ոռոգման նպատակով:
(17.1-ին կետը լրաց. 18.08.21 N 1347-Ն)
V. ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀՈՍՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՋՐԱՊԱՀՊԱՆ, ԷԿՈՏՈՆԻ ԵՎ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԳՈՏԻՆԵՐ
(բաժինը լրաց. 18.08.21 N 1347-Ն)
18. Էկոտոնի տարածքներն առանձնացվել են hիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ սահմանված չափանիշները՝ մինչև 150 մետր շառավղով գետերի, լճերի, լճակների, բնական ջրագոյացումների խոցելի ջրամերձ և ափամերձ հատվածները: Ախուրյանի ՋԿՏ-ում տարանջատվել է 14 էկոտոնի տարածք, որոնց մակերեսները տատանվում են 0,19-4,45 կմ.2 միջակայքում։ Էկոտոնի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 12.55 կմ.2: Ախուրյանի ՋԿՏ-ում էկոտոնի տարածքները սահմանվում են N 6 աղյուսակում: Էկոտոնի որոշման համար աշխարհագրական տեղեկատվական համակարգում (այսուհետ` ԱՏՀ-համակարգում) բարձր լուծաչափի տիեզերական լուսանկարների միջոցով որոշվել են Ախուրյանի ՋԿՏ-ի հնարավոր էկոտոնի վայրերը, գոտիները և կոորդինատային կետերը։ Այնուհետև, նշված վայրերում դաշտային հետազոտությունների միջոցով հստակեցվել է էկոտոնի առկայությունը և որոշվել էկոտոնի չափերը։
Ախուրյանի ՋԿՏ-ում էկոտոնի տարածքները
Աղյուսակ N 6
NN
ը/կ Անվանումը Մակերես, կմ.2
1 Արաքս, Ջրառատ գյուղից հարավ 0.68
2 Ջրաձոր աղբյուր 0.22
3 Ջրաձոր համայնքից 0.5 կմ հյուսիս 0.19
4 Արդենիս համայնքից հյուսիս 0.20
5 Իլիգետի ափամերձ հատվածը Գոգովիտ համայնքի մոտակայքում 0.47
6 Արաքս գետի հին հունը Երվանդաշատ համայնքից հարավ 1.01
7 Մեծամոր գետի գերխոնավ տարածքները Արաքս և Ռանչպար
համայնքների միջև 1.08
8 Մեծամոր գետ 1.40
9 Մեծամոր գետի խոնավ տարածքներ 0.48
10 Մեծամոր գետի խոնավ տարածքները Ապագա համայնքի մոտ 1.20
11 Ախուրյան գետը Ղարիբջանյան համայնքի մոտ 0.27
12 Արաքսի գետահովիտը Երվանդաշատ համայնքի մոտ 0.35
13 Արաքսի գետահովիտը ծածկված անտառով 0.53
14 Ախուրյան գետի ոլորանները 4.45
Ընդամենը 12.55
19. Հոսքի ձևավորման տարածքների ջրապահպան գոտիները տարանջատվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ սահմանված չափանիշները մինչև 4000 մ շառավղով: Միայն Ախուրյանի գետավազանի Արագածի հյուսիսային և հյուսիսարևմտյան լանջերից սկիզբ առնող գետերի հոսքի ձևավորման գոտիները որոշվել են մինչև 5600 մ շառավղով։ Ժամանակավոր հոսքերի համար ջրապահպան գոտիներ չեն առանձնացվել: Ախուրյանի ՋԿՏ-ում առանձնացվել են 67 հոսքի ձևավորման տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 458,51 կմ.2: Ախուրյանի ՋԿՏ-ում հոսքի ձևավորման տարածքները սահմանվում են N 7 աղյուսակում: Հոսքի ձևավորման տարածքները որոշվել են ԱՏՀ-համակարգում բարձր լուծաչափի տիեզերական լուսանկարների և 30 մետրանոց ռելիեֆի թվային մոդելի միջոցով: Տարածքի որոշման համար հիմք են ընդունվում գետի ակունքները և ջրբաժանային գիծը:
Ախուրյանի ՋԿՏ-ում հոսքի ձևավորման տարածքները
Աղյուսակ N 7
NN
ը/կ Մակերես,
կմ.2 Անունը NN
ը/կ Մակերես,
կմ.2 Անունը
1 6.37 Արփի լճի անանուն վտակ 35 2.53 Ղուկասյան աջ վտակ 3
2 3.56 Ախուրյանի ջրմբ. անանուն
վտակ 36 5.86 Ղուկասյան աջ վտակ 4
3 11.93 Աչքաջուր 37 4.19 Գիժգետ
4 7.58 Աչքաջուրի աջ վտակ 38 6.70 Գիժգետ աջ վտակ
5 9.07 Ախուրյանի ձախ վտակ 1 39 1.45 Հայկավան
6 4.57 Ախուրյանի ձախ վտակ 2 40 4.12 Հայկավան ձախ վտակ 1
7 6.17 Ախուրյանի ձախ վտակ 3 41 3.46 Հայկավան ձախ վտակ 2
8 4.54 Ախուրյանի աջ վտակ 1 42 4.90 Ջաջուռ
9 5.01 Ախուրյանի աջ վտակ 2 43 9.65 Ջաջուռի աջ վտակ
10 5.74 Ախուրյանի աջ վտակ 3 44 6.61 Ջրառատ
11 4.56 Ախուրյանի աջ վտակ 4 45 9.86 Կարախանգետ
12 3.86 Ախուրյանի աջ վտակ 5 46 4.93 Կարմրաջուր
13 5.01 Ախուրյանի աջ վտակ 6 47 8.04 Կարմրաջրի ձախ վտակ
14 8.86 Արևաձոր 48 7.33 Կարմրաքար
15 12.14 Արթիկջուր 49 9.48 Կատարաջուր
16 9.29 Աշնակ 50 7.25 Ղազանչի
17 9.18 Աշնակի ձախ վտակ 51 4.36 Ղազանչի ձախ վտակ 1
18 9.34 Այգաբաց 52 6.66 Ղազանչի ձախ վտակ 2
19 7.41 Բեթնաձոր 53 5.40 Հարթաշեն
20 18.52 Բեթնաձորի ձախ վտակ 54 3.70 Հարթաշենի աջ վտակ
21 5.77 Չլկան 55 11.12 Կումայրի
22 9.87 Ձկնագետ 56 4.90 Կումայրու աջ վտակ
23 5.39 Ձկնագետի աջ վտակ 57 17.49 Մանթաշ
24 11.61 Եղնաջուր 58 16.61 Մեծձորջուր
25 2.80 Եղնաջուրի աջ վտակ 59 5.57 Սելավ-Մաստարա
26 4.49 Էլարգետ 60 5.55 Սելավ-Մաստարա ձախ վտակ
27 6.08 Գառնովիտ 61 11.88 Ծազամարգ
28 4.89 Գեղաձոր 62 9.28 Ծաղկաշեն
29 4.96 Ղուկասյան 63 4.38 Ծաղկաշենի ձախ վտակ 1
30 4.91 Ղուկասյանի ձախ վտակ 1 64 4.61 Ծաղկաշենի ձախ վտակ 2
31 2.64 Ղուկասյանի ձախ վտակ 1 65 3.35 Ծաղկաշենի ձախ վտակ 3
32 4.39 Ղուկասյանի ձախ վտակ 2 66 5.97 Ծաղկաշենի ձախ վտակ 4
33 8.24 Ղուկասյանի աջ վտակ 1 67 7.75 Անանուն վտակ
34 4.77 Ղուկասյանի աջ վտակ 2
20. Ստորերկրյա ջրերի պահպանման գոտիները սահմանվել են Ախուրյանի ՋԿՏ-ում գտնվող 1571 հորատանցքերի համար՝ 150 մ շառավղով: Ստորերկրյա ջրի պահպանման գոտու մակերեսը կազմում է 87,67 կմ.2։
21. Ջրապահպան գոտիները սահմանվել են գետերի ափամերձ հատվածների համար: Տարանջատումը կատարվել է հետևյալ սկզբունքով՝ վտակները ստացել են 1-ին կարգ, երկու 1-ին կարգերի միախառնումից ձևավորված գետը ստացել է 2-րդ կարգ և այսպես շարունակ։ Եթե երկու իրար միախառնվող գետեր չեն ունեցել նույն կարգը, ապա դրանց միախառնումից հետո սկիզբ առնող գետին տրվել է այդ երկուսից առավել բարձր կարգ ունեցողի կարգը։ Բացառություն է կազմել միայն Մեծամոր գետը, քանի որ այն չի ձևավորվում մանր վտակներից, այլ սկիզբ է առնում խոշոր աղբյուրներից և համարվում է լիարժեք գետ։ Ախուրյան ՋԿՏ-ի գետերը դասակարգվել են 1-ից մինչև 7-րդ կարգ։ Ջրապահպան գոտու մակերեսը կազմում է 29,34 կմ.2։ Ախուրյանի ՋԿՏ-ում ջրապահպան գոտիների տարածքները սահմանվում են N 8 աղյուսակում:
Ախուրյանի ՋԿՏ-ում ջրապահպան գոտիների տարածքները
Աղյուսակ N 8
Գետի կարգը Ջրապահպան
գոտիների տարածք, մ Մակերես, կմ.2
1 5 10.15
2 10 5.01
3 15 3.48
4 20 3.71
5 25 1.71
6 30 2.61
7 32 2.67
22. Անօտարելի գոտիների տարածքները տարանջատվել են ջրանցքների և դրանց ջրառ հանգույցների, ջրամբարների պատվարների համար։ Ջրամբարների պատվարների անօտարելի գոտիների տարածքները կազմում են 0,386 կմ.2։ Ջրանցքների և դրանց ջրառ հանգույցների անօտարելի գոտիների տարածքները կազմում են 11,97 կմ.2։ Ախուրյանի ՋԿՏ-ում անօտարելի գոտիների տարածքները սահմանվում են N 9 աղյուսակում:
Ախուրյանի ՋԿՏ-ում ջրապահպան գոտիների տարածքները
Աղյուսակ N 9
NN
ը/կ Անվանում Մակերես կմ.2
Մայր ջրանցքների անօտարելի գոտիները (10 մ երկարությամբ)
1 Ախուրյանի աջափնյա ջրանցք 0.56
2 Արմավիրի մայր ջրանցք 0.95
3 Արզնի-Շամիրամ ջրանցք 0.58
4 Այգաբացի ջրանցք 0.33
5 Ստորին Հրազդանի ջրանցք 0.63
6 Շիրակի մայր ջրանցք 0.54
7 Թալինի մայր ջրանցք 0.83
8 Թալինի մայր ջրանցքի 2-րդ հերթ 0.48
9 Թալինի մայր ջրանցք 3-րդ հերթ 0.50
Միջտնտեսային ջրանցքների անօտարելի գոտիները (9 մ երկարությամբ)
1 #10 ներտնտեսային բաժանարար 0.05
2 1-3k-1 բաժանարար 0.04
3 #15 բաժանարար 0.04
4 #16 բաժանարար 0.05
5 #17 բաժանարար 0.03
6 #18 բաժանարար 0.05
7 #25 բաժանարար 0.15
8 #26 բաժանարար 0.51
9 #7 բաժանարար 0.03
10 Այգեշատի Շահ Արխ ջրանցք 0.03
11 Ակնալճի ստորին ջրանցք 0.16
12 Ակնալճի վերին ջրանցք 0.08
13 Ապագա-Լուսագյուղ ջրանցք 0.12
14 Արեգ ջրանցք 0.15
15 Աշնակ-Զովասար ջրանցք 0.07
16 Աշնակ բաժանարար 0.10
17 Աշնակ նոր բաժանարար 0.08
18 B-9 բաժանարար 0.10
19 Բագարան-Երվանդասհատ ջրանցք 0.09
20 Բամբակաշատի ջրանցք 0.20
21 Մերձափնյա ճյուղի ջրանցք 0.17
22 Գեղանիստի բաժանարար 0.09
23 Գետափ-Արթիկ ջրանցք 0.09
24 Գետափի բաժանարար 0.09
25 Ղարաղալայի պոմպակայանի հեռացնող ջրանցք 0.11
26 Ղարանղուի ձափափնյա ջրանցք 0.10
27 Ղարաղուի աջափնյա ջրանցք 0.24
28 Հուշակերտի Ջ/Կ հեռացնող ջրանցք 0.05
29 Ջրառատի ջրանցք 0.23
30 Կապսի ջրանցք 0.27
31 Կոշի բաժանարար 0.17
32 Ձախափնյա ներտնտեսային բաժանարար B-1 0.15
33 Ստորին Հրազդան ջրնց #3ա ճյուղ 0.04
34 Ստորին Հրազդան ջրանցքի #5-րդ ճյուղ 0.05
35 Մարգարայի ջրանցք 0.17
36 Մաստարայի բաժանարար 0.24
37 Մեղրաշենի բաժանարար 0.05
38 Մեծամորի ջրանցք 0.12
39 Մեծամորի Ջ/Կ հեռացնող ջրանցք 0.04
40 MKH-3 բաժանարար 0.10
41 MKH-7 բաժանարար 0.07
42 Մրգաշատի ջրանցք 0.25
43 R-10 բաժանարար 0.04
44 R-11 բաժանարար 0.18
45 R-3 բաժանարար 0.25
46 R-4 բաժանարար 0.13
47 R-6 բաժանարար 0.13
48 Աջափնյա ճյուղ B-8 բաժանարար 0.03
49 Աջափնյա ջրանցքի վերին ջրանցք 0.07
50 Սևջրի ձախափնյա ջրանցք 0.05
51 Սուսերի բաժանարար 0.15
52 Թալինի մայր ջրանցքի ձախ ճյուղ 0.25
53 Տանձուտի ջրանցք 0.19
54 VR-2 0.02
55 VR-3 0.06
Խոշոր ջրամբարների պատվարների անօտարելի գոտիները (100 մ երկարությամբ)
1 Ախուրյանի ջրամբար 0.03
2 Արփիլիճ ջրամբար 0.04
3 Կառնուտի ջրամբար 0.09
4 Կապսի ջրամբար (կիսակառույց) 0.13
Փոքր ջրամբարների պատվարների անօտարելի գոտիները (10 մ երկարությամբ)
1 Վերին Սասնաշեն 0.006
2 Կաքավաձոր 1 0.003
3 Ներքին Բազմաբերդ 0.002
4 Ներքին Թալին 0.002
5 Աշնակ 1 0.005
6 Եղնիկ 0.002
7 Կաթնաղբյուր 2 0.003
8 Թավշուտ 0.005
9 Սարալիճ 0.001
10 Ջաջուռ 0.004
11 Ազատան 0.002
12 Վարդաքար 0.005
13 Հոռոմ 0.001
14 Արթիկ 0.006
15 Մանթաշ 0.005
16 Շենիկ 0.005
17 Ոսկեթաս 0.002
18 Զովասար 0.001
19 Սառնաղբյուր 0.001
20 Մարալիկ 0.003
21 Հացաշեն 0.001
22 Մաստարա 0.003
23 Վերին Թալին 0.002
24 Վերին Թալին 0.001
25 Աշնակ 2 0.001
26 Շղարշիկ 0.002
27 Կոշ 0.004
28 Թալիշ 0.001
29 Ագարակ 0.002
30 Ներքին Սասնաշեն 0.002
31 Վերին Բազմաբերդ 0.004
32 Կաքավաձոր 2 0.003
33 Դավթաշեն 0.003
34 Իրինդ 0.002
35 Կաթնաղբյուր 1 0.003
23. Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման տարածքներն առանձնացվել են աղբյուրների, լճերի և լճակների, ջրամբարների համար՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ սահմանված չափանիշների: Ախուրյանի ՋԿՏ-ում ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման տարածքները սահմանվում են N 10 աղյուսակում:
Ախուրյանի ՋԿՏ-ում ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման տարածքները
Աղյուսակ N 10
Տեսակ Քանակ Մակերես, կմ.2
Խմելու ջրի համար մատակարարվող աղբյուրներ 49 1.25
Աղբյուրներ 249 5.15
Լեռնային փոքր լճեր և լճակներ 15 0.94
Ջրամբարներ 38 10.61
VI. ՆԻՏՐԱՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
(բաժինը լրաց. 18.08.21 N 1347-Ն)
24. Նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները տարանջատվել են մակերևութային և ստորերկրյա ջրերում նիտրատի կոնցենտրացիայի հիման վրա: Տարածքների որոշումը կատարվել է հիմք ընդունելով մակերևութային և ստորերկրյա ջրերի որակի մոնիթորինգի՝ մասնավորապես նիտրատի կոնցենտրացիայի արժեքները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման նիտրատների կոնցենտրացիայի արժեքները, որի համաձայն այդ արժեքները դասակարգվում են 5 դասի: Շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկը դիտարկվում է այն դեպքում, երբ նիտրատների կոնցենտրացիան բարձր է երկրորդ դասի սահմանային շեմի արժեքից (11 մգ/լ, «լավ» որակ): Համաձայն մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի տվյալների երկրորդ դասի սահմանային շեմի արժեքը գերազանցվում է Մեծամոր, Կարկաչուն և Ախուրյան գետերի ջրի որակի 4 դիտակետում, և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները բերված են N 11 աղյուսակում:
Ախուրյանի ՋԿՏ-ի Մեծամոր, Կարկաչուն և Ախուրյան գետերի նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները
Աղյուսակ N 11
Գետ Մոնիթորինգի դիտակետի
նկարագրություն Նիտրատի դասը Ազդեցությունը
Ախուրյան 5 կմ ք. Գյումրիից ներքև 3-րդ դաս (միջակ) Չմաքրված կոմունալկենցաղային և սննդի արդյունաբերության կեղտաջրեր
Կարկաչուն Գետաբերան 3-րդ դաս (միջակ) Չմաքրված կոմունալկենցաղային կեղտաջրեր և գյուղատնտեսական հոսքաջրեր
Մեծամոր 10 կմ ք. Վաղարշապատից հարավ 3-րդ դաս (միջակ) Չմաքրված կոմունալկենցաղային կեղտաջրեր և գյուղատնտեսական հոսքաջրեր՝ այդ թվում
ձկնաբուծական
Մեծամոր 11 կմ ք. Վաղարշապատից հարավ-արևելք 3-րդ դաս (միջակ) Չմաքրված կոմունալկենցաղային կեղտաջրեր և գյուղատնտեսական հոսքաջրեր՝ այդ թվում
ձկնաբուծական
25. Ստորերկրյա ջրերում նիտրատների կոնցենտրացիան դասակարգվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. հունվարի 27-ի N 75-Ն որոշման նիտրատների կոնցենտրացիայի դասային արժեքները: Ախուրյանի ՋԿՏ-ում նիտրատների պարունակությունը ստուգվում է ստորերկրյա ջրերի որակի 20 դիտակետում, տարեկան երկու անգամ: Ստորերկրյա ջրերի դիտակետերում նիտրատների կոնցենտրացիայի արժեքների գնահատականները և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները բերված են N 12 աղյուսակում:
Ստորերկրյա ջրերի դիտակետերում նիտրատների կոնցենտրացիայի արժեքների գնահատականները և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները
Աղյուսակ N 12
Դիտակետի
համարը Դիտակետի
տեսակը Դիտակետի գտնվելու
վայրը Նիտրատի դասը
108 Շատրվանող
հորատանցք Ակնաշեն համայնքի
տարածքում 3-րդ դաս (միջակ)
198 Հորատանցք Ակնաշեն համայնքի
տարածքում 3-րդ դաս (միջակ)
199 Հոր Ակնաշեն համայնքի
տարածքում 4-րդ դաս (անբավարար)
2055 Շատրվանող
հորատանցք Ակնաշեն համայնքի
տարածքում 3-րդ դաս (միջակ)
2002 Շատրվանող
հորատանցք Տարոնիկ համայնքի
տարածքում 3-րդ դաս (միջակ)
2020 Գրունտային ջրհոր Ապագա համայնքի
տարածքում 5-րդ դաս (վատ)
2022 Գրունտային ջրհոր Լուսագյուղ համայնքի
տարածքում 3-րդ դաս (միջակ)
2030 Աղբյուր Գյումրի քաղաքի
տարածքում 4-րդ դաս
(անբավարար)
2035 Աղբյուր Մարմաշեն համայնքի
տարածքում 5-րդ դաս (վատ)
2037 Աղբյուր Գյումրի քաղաքի
տարածքում 4-րդ դաս
(անբավարար)
2042 Գրունտային ջրհոր Առափի համայնքի
տարածքում 5-րդ դաս (վատ)
(հավելվածը լրաց., խմբ. 22.03.18 N 293-Ն, փոփ. 21.05.20 N 798-Ն, խմբ., լրաց. 18.08.21 N 1347-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 240-Ն որոշման
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Կատարողը Կատարման ժամկետը Ֆինանսավորման աղբյուրը
1. (կետն ուժը կորցրել է 10.10.18 N 1124-Ն)
2. Ախուրյանի ՋԿՏ-ում մակերևութային և ստորերկրյա ջրերի մոնիթորինգի համակարգի մշակում ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն 2019 թ.
մայիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
3. Ախուրյանի ՋԿՏ-ում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների պայմանների վերանայում ՀՀ բնապահպանության նախարարություն 2019 թ.
նոյեմբերի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
(հավելվածը փոփ. 10.10.18 N 1124-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան