ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2021 թվականի N 1353-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շարժական գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
20.08.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
օգոստոսի 18-ի N 1353-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Միավորի գինը Քանակը
(հատ) Գումարը
1. Արծաթե հուշադրամի հավաքածու
վանքեր և եկեղեցիներ 354 000,00 2 708,000.00
2. Արծաթե հուշադրամ հայկական
այբուբենի տառեր պրուֆ 20 000,00 78 1,560,000.00
3. Հայկական այբուբենի տառերի տուփ 39-տեղանոց 90 000,00 2 180,000.00
4. Հուշադրամ արծաթե «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» 35 000,00 1 35,000.00
5. Հուշադրամ արծաթե
«Սրբլույս Մյուռոնի կաթսա» 35 000,00 2 70,000.00
6. Հուշադրամ արծաթե «Սուրբ Գեղարդ» 35 000,00 1 35,000.00
7. Հուշադրամ արծաթե «Լազարյան
ճեմարանի հիմնադրամ 200-ամյակ» 20 000,00 5 100,000.00
8. Հուշադրամ արծաթե «Սերգեյ Փարաջանով» 24 000,00 1 24,000.00
9. Հուշադրամ արծաթե «ՀՀ 25-ամյակ» անգլերեն 100 000,00 2 200,000.00
10. Հուշադրամ արծաթե «ՀՀ 25-ամյակ» ռուսերեն 105 500,00 2 211,000.00
11. Հուշադրամ Հայաստան-ԱՄՀ/ՀԲ անդամակցության հոբելյան 26 000,00 5 130,000.00
12. Հուշամեդալ (փոքր) 23 800,00 20 476,000.00
13. Հուշամեդալ (մեծ) 63 400,00 20 1,268,000.00
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
20.08.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ