Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 18.08.21 N 1372-Ա)

29 ապրիլի 2021 թվականի N 692-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Պետական գույքի կառավարման կոմիտե)՝ հետագայում այլ գերատեսչության ամրացնելու կամ դրանք օտարելու նպատակով՝ համաձայն N 1 հավելվածի․

2) նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել ծառայությանը՝ համաձայն N 3 hավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների կատարումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով նախարարության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ծառայության պետին՝

1) մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 2 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների կատարումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին:

5. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և ծառայության պետին՝

1) մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 3 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների կատարումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 3 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին:

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 29-ի N 692-Ա որոշմա

Ց Ա Ն Կ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

(դրամ)

N/N ը/կ Մակնիշը Պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնականացման համարը Սկզբնական արժեքը Հաշվե-կշռային արժեքը Վերագնա-հատված

արժեքը

1․ ВАЗ-21074-120-21

(ՎԱԶ -21074-120-21) 003OO08 2005 թ. XTA21074052201436 2622000 0 63951

2․ ВАЗ -21074-120-21

(ՎԱԶ -21074-120-21) 004OO08 2005 թ. XTA21074052201160 2622000 0 63951

3․ ВАЗ-21074-120-21

(ՎԱԶ -21074-120-21) 013ՕՕ08 2005 թ. XTA21074052216254 2622000 0 63951

4․ ВАЗ 21074-120-21

(Վազ 21074-120-21) 0120008 2005 թ. XTA 21074052219875 2622000 0 63951

5. ГАЗ 31105-120

(ԳԱԶ 31105-120) 087LL11 2006 թ. X9631105061343803 4240000 0 103570

6. ВАЗ-21213

(ՎԱԶ-21213) 519OU64 2001 թ. XTA21213021605253 3005100 0 61329

7. ВАЗ 21074-120-21

(Վազ 21074-120-21) 002 00 08 2005 թ. XTA 21074052201389 2622000 0 63951

8. ВАЗ 21074-120-21 017 00 08 2005 թ. XTA 21074052216139 2622000 0 63951

(Վազ 21074-120-21)

9. ВАЗ-21214

(ՎԱԶ-21214) 080OO08 2005 թ. XTA21214051708908 4047000 0 98707

10. Renault Fluence

(Ռենո Ֆլյուենս) 006SS07 2012 թ. VF1LZBROA47108373 9100000 1456000 -

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 29-ի N 692-Ա որոշմա

Ց Ա Ն Կ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

(դրամ)

N/N ը/կ Մակնիշը Պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնականացման համարը Սկզբնական արժեքը Հաշվեկշռային (կամ վերագնահատված)

արժեքը

1․ Mercedes Viano 3.2

(Մերսեդես Վիանո 3.2) 010 SS 07 2004 թ․ WDF63981323031633 4650000 2604000

2. Ford Tranzit 150

(Ֆորդ Տրանզիտ 150) 020 SS 07 2016 թ. 1FMZK1CM8GKA94242 22268067 12470117.52

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 29-ի N 692-Ա որոշմա

Ց Ա Ն Կ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

(դրամ)

N/N

ը/կ Մակնիշը Պետական

համարանիշը Թողարկման

տարեթիվը Նույնականացման

համարը Սկզբնական

արժեքը Հաշվեկշռային

արժեքը

1․ RENAULT LOGAN 1.4

(ՌԵՆՈ ԼՈԳԱՆ 1.4) 147BB01 2015 թ. X7LLSRB2HFH750765 5280000 2745600

2․ RENAULT LOGAN 1.4

(ՌԵՆՈ ԼՈԳԱՆ 1.4) 190BB01 2015թ. X7LLSRB2HFH750742 5280000 2112000

3․ RENAULT LOGAN 1.4

(ՌԵՆՈ ԼՈԳԱՆ 1.4) 194BB01 2015թ. X7LLSRB2HFH749166 5280000 2745600

4․ RENAULT LOGAN 1.4

(ՌԵՆՈ ԼՈԳԱՆ 1.4) 195BB01 2015թ. X7LLSRB2HFH749246 5280000 2745600

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։