ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2001 թվականի N 55
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մարտի 24-ի N 129 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների ԵՎ էկոնոմիկայի նախարարության վարկային ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)
Կ. Ճշմարիտյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Աբովյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Զ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության պետ
Լ. Եպիսկոպոսյան - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչության պետ
Բ. Ենգիբարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ԾԻԳ-ի գործադիր տնօրեն»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան