ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2021 թվականի N 1392-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման հավելվածում ներառված մարմիններին ամրացված 5 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը՝ համաձայն hավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին, առաջարկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների՝ պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
27.08.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
օգոստոսի 27-ի N 1392-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Հ/Հ Մակնիշը Նախկին
պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական
արժեքը (դրամ) Հաշվեկշռային
արժեքը (դրամ)
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե
1. TOYOTA CAMRY 2.4
(ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ 2.4) 023 HH 01 2007 թ. JTNBE40K703126224 3484400 0
2. TOYOTA CAMRY 2.4
(ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ 2.4) 035 HH 01 2007 թ. JTNBE40K303135227 3484400 0
3. NISSAN X-TRAIL 2.0
(ՆԻՍՍԱՆ X-TRAIL 2.0) 076 HH 01 2008 թ. JN1TANT31Z0001390ուղղ. 4355500 0
4. NISSAN MAXIMA 3.0
(ՆԻՍՍԱՆ ՄԱՔՍԻՄԱ 3.0) 777 ՏՏ 60 2006 թ. JN1CA31D86M210766 12700000 0
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան
5. КИА-OPTIMA
(ԿԻԱ-OPTIMA) 100 OS 01 2007 թ. KNAGE222185192793 6350000 0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.08.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ