Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ (ԱՄՐԱՑՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2021 թվականի N 1389-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ (ԱՄՐԱՑՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վտանգավոր տարածքներում պայթեցման եղանակով քարերի հարկադիր իջեցման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառված 216820 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (պայթուցիկ նյութերն ու պայթեցման միջոցները) հետ վերցնել և հանձնել (ամրացնել) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

27.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 27-ի N 1389-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ (ԱՄՐԱՑՆԵԼՈՒ)

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Միավորի

գինը (դրամ) Կարգը Նախատեսվում է հատկացնել Ընդհանուր

արժեքը (դրամ)

1. Տրոտիլ մանրացված

«Սահարա» կգ 861,85 1 200 172370

2. Էլեկտրոդետոնատոր

ԷԴՊ-ռ հատ 317,5 1 140 44450

Ընդամենը 216820

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

27.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։