Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2021 թվականի N 942-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել «ՋՍՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Պարույր Սևակի 51/2 շենք, 298 հասցեի բազմաբնակարան շենքի պոմպակայանը 12.7 քառ. մետր մակերեսով, 2036054.00 դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22012021-01-0222) և պոմպակայանի սարքավորումները 9044333.33 դրամ (առանց ԱԱՀ) հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, «Գրանդ Քենդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի հատման կետից մինչև Արշակունյաց 56 հատվածի կոյուղագիծը 290 մետր երկարությամբ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29032021-01-0320) և 11 դիտահորերը՝ ընդհանուր 36173119 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում, ընկերությունների տնօրենների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո չորսամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագրեր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

(3-րդ կետը փոփ. 27.08.21 N 1390-Ա)

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան

Երևան

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 10-ի N 942-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 51/2 ՇԵՆՔԻ 298 ՀԱՍՑԵԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

NN Նկարագրությունը Չափման միավորը Քանակը Գինը (դրամ) Գումարը (դրամ, առանց ԱԱՀ-ի)

1. Պոմպակայան 2,036,054

Ջրամատակարարման սարքավորումներ

2. Կենտրոնախույս ինվերտորային պոմպ Grundfos CME 10-5 հատ 3 1,898,791.67 5,696,375.00

3. Թվային տվիչ MBS 3000, 0-16 bar հատ 3 43,333.33 130,000.00

4. Գնդիկավոր փական արտաքին և ներքին պարուրակներով SS 316 1 1/2" Vector հատ 6 13,750.00 82,500.00

5. Անցում փոխարկիչ 1 1/2" հատ 6 12,917.67 77,500.00

6. Հետադարձ կափույր թաթիկավոր SS 316 1 1/2" Vector հատ 3 12,750.00 38,250.00

7. Կցաշուրթ DN 100 Vector հատ 8 6,250.00 50,000.00

8. Փական բատերֆլայ LUG DN 100 Vecto հատ 4 17,750.00 71,000.00

9. Զտիչ ջրի ցանցավոր կցաշուրթավոր DN 100 Vector հատ 1 35,875.00 35,875.00

10. Բաք ճնշումային 36լ. (36D) հատ 2 18,333.33 36,666.67

11. Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր SS 316 1" Vector հատ 4 3,666.67 14,666.67

12. Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր SS 316 1/2" Vector հատ 4 1,916.67 7,666.67

13. Ցածր ճնշման ռելե 0-8 bar հատ 2 20,833.33 41,666.67

14. Ճնշաչափ 0-10 bar հատ 2 5,666.67 11,333.33

15. Կոլեկտոր երեք տեղ DN 100 հատ 2 90,000.00 180,000.00

16. Պոմպերի հենարան հատ 1 70,833.33 70,833.33

17. Կենտրոնախույս պոմպ Pedrollo 2 CP40/200 հատ 2 655,812.50 1,311,625.00

18. Ղեկավարման վահանակ հատ 1 420,000.00 420,000.00

19. Բարձր ճնշման ռելե 0-16 բառ հատ 2 35,000.00 70,000.00

20. Փական բատերֆլայ LUG DN 65 Vector հատ 4 11,000.00 44,000.00

21. Հետադարձ կափույր երկփեղկ DN 65 Vector հատ 2 7,333.33 14,666.67

22. Կցաշուրթ DN 65 Vector հատ 4 4,583.33 18,333.33

23. Կցաշուրթ DN 100 Vector հատ 8 6,250.00 50,000.00

24. Փական բատերֆլայ LUG DN 100 Vecto հատ 4 17,750.00 71,000.00

25. Զտիչ ջրի ցանցավոր կցաշուրթավոր DN 100 Vector հատ 1 35,875.00 35,875.00

26. Բաք ճնշումային 200լ հատ 1 108,333.33 108,333.33

27. Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր SS 316 1" Vector հատ 4 3,666.67 14,666.67

28. Գնդիկավոր փական ներքին պարուրակավոր SS 316 1/2" Vector հատ 4 1,916.67 7,666.67

29. Ցածր ճնշման ռելե 0-8 bar հատ 2 20,833.33 41,666.67

30. Ճնշաչափ 0-10 bar հատ 2 5,666.67 11,333.33

31. Կոլեկտոր երկու տեղ DN 100 հատ 2 105,000.00 210,000.00

32. Պոմպերի հենարան հատ 1 70,833.33 70,833.33

Ընդամենը՝ 11,080,387.33

(հավելվածը խմբ. 27.08.21 N 1390-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 10-ի N 942-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ՇԱՀԱՄԻՐՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ՀԱՏՄԱՆ ԿԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 56 ՀԱՏՎԱԾԻ ԿՈՅՈՒՂԱԳԾԻ ԵՎ ԴԻՏԱՀՈՐԵՐԻ

N Նկարագրությունը Տրամագիծը (մմ) Երկարությունը (գծմ) Ընդհանուր

հաշվեկշռային արժեքը

(դրամ)

1 2 3 4 5

1. CH-8 մակնիշի պոլիէթիլենային

խողովակներ 400 290 24636994

2. 7 հատ դիտահոր 1000 - 7954700

3. 3 հատ դիտահոր 1500 - 1666536

4. 1 հատ դիտահոր 2000 - 1914889

Ընդհանուրը՝ 36173119

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի առաջին տեղակալ Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

10.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։