ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2018 թվականի N 1402-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Մ 1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վերակառուցման ընթացքում ապամոնտաժված, ծրագրի կարիքների համար չպահանջվող երկաթբետոնե կոնստրուկցիաների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ապամոնտաժված գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 21.05.20 N 800-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ մինչև 2021 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
(2-րդ կետը փոփ. 21.05.20 N 800-Ա, 03.12.20 N 1950-Ա)
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. դեկտեմբերի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 6-ի N 1402-Ա որոշման
Ց ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացվող գույքի
NN
ը/կ Գույքի անվանումը Չափը Քանակը Հաշվեկշռային արժեքը
1. Բետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ 1.5 մ 2 0
2. Բետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ 1 մ 5 0
3. Երկաթբետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ 2*2 մ 182 0
4. Երկաթբետոնե խողովակաձև կոնստրուկցիաներ 3*2.5 մ 264 0
5. Կամրջային երկաթբետոնե հեծան 12*0,95*0,6մ 16 0
6. Կամրջային երկաթբետոնե հեծան 9*0,95*0,5մ 26 0
7. Երկաթբետոնե սալեր 4*0.9*0.5 մ 11 0
8. (կետն ուժը կորցրել է 27.08.21 N 1394-Ա)
9. Երկաթբետոնե
ճանապարհային սյուներ 1.8*0.2*0.2մ 350 0
(հավելվածը խմբ. 21.05.20 N 800-Ա, լրաց. 03.12.20 N 1950-Ա, փոփ. 27.08.21 N 1394-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան