ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 931-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման տասնամյակին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2021 թվականի սեպտեմբերի 9-11-ը ներառյալ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախսը) կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
01.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 931-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-11-Ը ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՄԻՆՍԿ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Քյարամյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ
Ա. Այվազյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Թաիրյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջազգային
հարցումների ապահովման բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
02.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ