ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2001 թվականի N 153
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի N 390 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության ֆինանսավորման բարելավման և առողջության առաջնային պահպանման զարգացում» վարկային ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ առողջապահության նախարարություն
Ա. Մկրտչյան - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Զեյնալյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնակատար
Վ. Դավիդյանց - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գլխավոր վարչության պետ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ
Գ. Ստեփանյան - ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարիչ
Բ. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարության «ԱԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան