Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ T1-T2-CW-01 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԾԱԳԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀՀ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 2 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2021 թվականի N 1437-Ն

«ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ T1-T2-CW-01 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԾԱԳԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջև 2012 թվականի ապրիլի 27-ին կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի շրջանակներում ծագած իրավական վեճերի շրջանակներում ՄԱՄԱԻՀ (UNCITRAL) կանոնների ներքո հարուցված արբիտրաժային գործերով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու նպատակով թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր - Ծրագիր 1 և 2 հետազոտման, վերլուծության, փորձագիտական եզրակացության նախապատրաստման ծառայությունների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Արկադիս Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում) հետ կնքել փորձագիտական ծառայությունների գնման պայմանագիր 1,380,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի արժողությամբ։

(1-ին կետը փոփ. 23.02.22 N 232-Ն)

2. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, NN 3 և 4 աղյուսակներում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 8-ի N 1437-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։