ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 712-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՄՈ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 77,061,645 դրամ ընդհանուր արժողությամբ «Շիրակի մարզի Կամո գյուղի եկեղեցու կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
08.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 712-Ա որոշման
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՄՈ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1 Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Շիրակի մարզի Կամո գյուղի եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքները:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
4. Ծրագրի կատարողը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը Շիրակի Մարզ, Կամո գյուղ: Հոգևոր՝ եկեղեցաշինական
6. Ծրագրի բյուջեն 77,061,645 դրամ:
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, միաբանությունը և հավատացյալ ժողովուրդը:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 13 օգոստոս, 2021թ. - 13 օգոստոս, 2022թ.:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների
ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Շիրակի մարզի Կամո գյուղի եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքները, որի գումարը կազմում է 77,061,645 դրամ, որից 44,359,297 դրամ նյութեր և սարքավորումներ:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 13 օգոստոս,
2021 - 13 օգոստոս, 2022 թ.:
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Շիրակի մարզի Կամո գյուղի եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 77,061,645 դրամ:
1. Հողային աշխատանքներ - 1,019,629 դրամ
2. Հիմքեր - 8.424.598 դրամ - այդ թվում 6,506,596 դրամ նյութեր և սարքավորումներ
3. Ե/բետոնե կոնստրուկցիաներ - 14,202,179 դրամ - այդ թվում 9,468,582 դրամ նյութեր և սարքավորումներ
4. Քարային աշխատանքներ - 18,931,992 դրամ - այդ թվում 9,560,252 դրամ նյութեր և սարքավորումներ
5. Պատեր, ներսի կողմից - 7,791,944 դրամ - այդ թվում 3,048,298 դրամ նյութեր և սարքավորումներ
6. Հատակներ - 3,855,392 դրամ - այդ թվում 1,949,877 դրամ նյութեր և սարքավորումներ
7. Բացվածքներ - 3,781,144 դրամ - այդ թվում 3.342.540 դրամ նյութեր և սարքավորումներ
8. Ռոտոնդա - 12.591.026 դրամ - այդ թվում 6,929,079 դրամ նյութեր և սարքավորումներ
9. Տանիք - 3,044,801 դրամ - այդ թվում 1,882,512 դրամ նյութեր և սարքավորումներ
10. Հարդարման աշխատանքներ - 2,248,195 դրամ այդ թվում 1,056,997 դրամ նյութեր և սարքավորումներ
11. Մայթ, աստիճան - 992,799 դրամ - այդ թվում 576,331 դրամ նյութեր և սարքավորումներ
12.Այլ աշխատանքներ - 177,946 դրամ - այդ թվում 38,233 դրամ նյութեր և սարքավորումներ
Ընդհանուր աշխատանքների արժեքը - 77,061,645 դրամ
Նյութերի և սարքավորումների արժեքը - 44,359,297 դրամ:
Ծրագրի իրականացման ժամկետը 13 օգոստոս, 2021 թ. - 13 օգոստոս, 2022 թ.
11. Ծրագրի իրականացման
հետ կապված կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների և այլ կազմակերպությունների
հետ Շիրակի Մարզպետարան
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
08.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ