ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 674-Ա
«ԱՐԱՐԱՏ» ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լյուդմիլա Ախրամեյեվայի (անձնագիր՝ 4613274321) կողմից պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Արարատ» ազգային համախմբում» հայրենասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (3 տեղ, 73 կգ ընդհանուր քաշով, 1,000,000 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Արարատ» ազգային համախմբում» հայրենասիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
08.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 674-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
Ապրանքի անվանում Քանակը (հատ) Միավորի արժեքը
(ռուսական ռուբլի) Ընդհանուր արժեքը
(ռուսական ռուբլի)
1. Պլանշետ 50 13,500 675,000
2. Խելացի ժամացույց 50 1,800 90,000
3. Պայուսակ 50 1,500 75,000
4. Պլանշետի պատյան 80 500 40,000
5. Ականջակալ 50 2,400 120,000
Ընդամենը 280 1,000,000
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
08.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ