ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 685-Ա
«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 9,960,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամառային ճամբար առավել խոցելի երեխաների համար» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 02528755) կողմից` «Նորալուսին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 08602616) 2021 թվականի հուլիսի 8-ին կնքված N 6273OT21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ամառային ճամբարի կազմակերպում՝ 9,690,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
08.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 685-Ա որոշման
«ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ ԱՌԱՎԵԼ ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԾՐԱԳԻՐ
1 Ծրագրի նպատակը Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել հանգիստ տարբեր մարզերի թվով 285 առավել խոցելի երեխաների համար
2 Ծրագրի բարեգործական որակավորման
նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3 Բարեգործը 1. «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ
հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001 հեռախոս՝ +1-888-511-6548
«Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ
2. «Վորլդ Վիժն» Կանադայի աջակցող գրասենյակ
հասցե՝ 2500-1 World Drive, Mississauga, ON L5T 0A7 Canada, հեռախոս
3. «Վորլդ Վիժն» Թայվանի աջակցող գրասենյակ
հասցե՝ 6F, 133, Sec. 4, Min-Sheng East Road, Taipei 105, Taiwan հեռախոս՝ 886-2-2175-1995
4 Ծրագիրը կատարողը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ
Հասցե` Երևան, Ռ. Մելիքյան փ. 1, ՀՎՀՀ` 02528755, հեռախոս`+37460491010
5 Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը Իրականացման վայրը՝ Կոտայքի Մարզ, բնագավառը՝ սոցիալական
6 Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9,690,000 (ինը միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:
7 Բարեգործություն ստացողը Բարեգործություն ստացող են հանդիսանում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Գյումրու, Ամասիայի, Իջևանի, Գավառի, Ճամբարակի և Ապարանի Տարածքային Զարգացման Ծրագրերում ընդգրկված համայնքների առավել խոցելի ընտանիքներում ապրող 285 երեխաներ և 38 սպասարկող անձնակազմը /ջոկատա-վարներ, հոգեբան, քահանա/
Երեխաների տվյալների հավաքագրման ժամանակ կնքվում է երկկողմանի համաձայնագիր, որը հաստատում է տվյալ երեխայի ծնողի համաձայնությունը՝ երեխաներին ՎՎՀ-ի կողմից տվյալ համայնքում իրականացվող ծրագրերում ընդգրկելու մասին:
8 Ծրագրի իրականացման
տևողությունը 26 օգոստոս, 2021 թ. – 31 օգոստոս, 2021 թ.
9 Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական
միջոցների ծավալը «Ամառային ճամբար» ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 9,690,000 (ինը միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ
5 օրյա հանգիստ (սնունդ, գիշերակաց, ուսուցողական խաղեր) 323 հոգու համար (285 երեխա և 38 սպասարկող անձնակազմ), ժամկետը՝ 26 օգոստոս, 2021 թ. – 31 օգոստոս, 2021 թ ։
10 Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ծրագիրը ներառում է հետևյալ աշխատանքները.
Գործողություն Ժամկետ Գումար
ՀՀ դրամ
5 օրյա հանգիստ (սնունդ, գիշերակաց,
ուսուցողական խաղեր) 323 հոգու համար
(285 երեխա և 38 սպասարկող անձնակազմ)
26.08.2021 - 31.08.2021 9,690,000
Ընդամենը ` 9,690,000
11 Ծրագրի իրականաց-ման հետ կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր ներկայացված ծրագրով նախատեսված չեն:
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը կհոգա երեխաների և սպասարկող անձնակազմի ՊՇՌ թեստերի և տրանսպորտային ծախսերը։
12 Համագործակցությունը պետական կառավար-ման, տեղական ինքնակառավարման և
այլ մարմինների հետ Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է գյուղական և քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև համայնքներում գործող դպրոցների հետ:
13 Ծրագրի արդյունա-վետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը վերահսկվում է միջազգային աուդիտի, ինչպես նաև հարկային մարմինների կողմից: Ծրագրի ընթացքի և ավարտի մասին տարեկան հաշվետվությունները կներկայացվեն Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
08.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ