Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 971-Ա

ՎԱՐՈՍ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1․ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի դրույթների կատարմանը ծանոթանալու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 12-16-ը Ղազախստանի Հանրապետություն (քաղ․ Ալմաթի և սեպտեմբերի 14-ին՝ քաղ. Շիմկենտ) գործուղել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության պետ Վլադիմիր Թամրազյանին։

2. Վարոս Սիմոնյանի, Արմեն Կոտոլյանի, Արմեն Եգանյանի և Վլադիմիր Թամրազյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

Երևան

10.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։