041.0355.08.05.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2001 թվականի N 355
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 21-ի N 372 և 2000 թվականի նոյեմբերի 16-ի N 762 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված N 1.1 հավելվածի «Քրեական պատիժների իրականացման վարչության ենթակա ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1 2 3
Սպայական պաշտոններ
- ուղղիչ աշխատանքային հիմնարկի, քննչական մեկուսարանի, դաստիարակչական աշխատանքային գաղութի, գաղութ-բնակավայրի, գաղութ-հիվանդանոցի, բանտի, հիվանդանոցի պետ 18610 - 27600
- ուղղիչ աշխատանքային հիմնարկի, քննչական մեկուսարանի, դաստիարակչական աշխատանքային գաղութի, գաղութ-բնակավայրի, գաղութ-հիվանդանոցի, բանտի, հիվանդանոցի պետի տեղակալ 18240 - 27050
- տեղամասի պետ, դաստիարակչական աշխատանքային գաղութի քննչական մեկուսարանի պետ 18000 - 24600
- ուղղիչ աշխատանքային հիմնարկի բաժնի պետ, գլխավոր հաշվապահ 17440 - 22800
- ուղղիչ աշխատանքային հիմնարկի բաժնի պետի տեղակալ, գլխավոր հաշվապահի տեղակալ 17090 - 22510
- ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի հերթապահ օգնական, բաժանմունքի պետ 16270 - 21000
- մասի, արտադրամասի պետ, հսկողության դասակի հրամանատար, գլխավոր մեխանիկ, տեխնոլոգ 15840 - 21000
- ավագ` տեսուչ, օպերլիազոր, ինժեներ, հրահանգիչ, վարպետ, դաստիարակ, ջոկատի պետ, էներգետիկ, գլխավոր գյուղատնտես, բժիշկ (I և II տարակարգ) 15370 - 16800
- տեսուչ, օպերլիազոր, ինժեներ, հրահանգիչ, վարպետ, դաստիարակ, ծառայողական շնաբուծարանի պետ (դաստիարակչական աշխատանքային գաղութ), բուժակ 15030 - 15720
Ենթասպայական պաշտոններ
- մասի պետ, մասնաշենքի ավագ, ավագ տեխնիկ, ծառայողական շնապահության ավագ հրահանգիչ, պահակախմբի պետ 13500 - 18600
- ավագ տեսուչ, տեխնիկ, դասակի հրամանատարի տեղակալ, ծառայողական շնապահության հրահանգիչ, պահակախմբի պետի օգնական, հրաձիգ 13000 - 15720
- տեսուչ, գրասենյակի պետ, տեսուչ-հերթապահ, գործավար, պահեստապետ, վարորդ-աշխատակից, բուժակ 13000 - 13800»:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատավարձերի և դրանց հիման վրա հաշվարկվող կենսաթոշակների գծով առաջացած լրացուցիչ վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն այդ նպատակների համար նախատեսված միջոցներից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան