Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2001 թվականի N 382

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 12-ի N 446, սեպտեմբերի 6-ի N 606, սեպտեմբերի 26-ի N 649 և 2001 թվականի փետրվարի 6-ի N 93 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Երևանի քաղաքապետարան

Ռ. Նազարյան - Երևանի քաղաքապետ (խորհրդի նախագահ)

Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Ֆ. Զաքարյան - Երևանի քաղաքապետի տեղակալ

Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական

Լ. Ղազարյան - Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ

Վ. Ավոյան - Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավար»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։