ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1031-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. «Ապակյա և պլաստիկ թափոնների կայուն կառավարման համակարգի զարգացում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում կայանալիք ուսուցողական այցին մասնակցելու համար 2021 թվականի սեպտեմբերի 22-25-ը Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Աննա Մազմանյանի, Լուսինե Ավետիսյանի, Սոնա Հայրապետյանի և Մհեր Շահինյանի՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գորիկ Ավետիսյանի գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են ծրագրի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Աննա Մազմանյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
17.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1031-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Աննա Մազմանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Լուսինե Ավետիսյան - ՀՀ շրջակա միջավայրի ռազմավարական քաղաքականության
վարչության պետ
Սոնա Հայրապետյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության կոշտ թափոնների կառավարման բաժնի
գլխավոր մասնագետ
Գորիկ Ավետիսյան - Երևանի քաղաքապետարանի բնապահպանության
վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ (համաձայնությամբ)
Մհեր Շահինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության
զարգացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
17.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ