Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 237-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի աշխատակարգը հաստատելու մասին» N 751-Լ որոշման հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Հանձնաժողովը, մյուս կողմի հետ համաձայնեցված, կարող է ունենալ նախագահի մեկից ավելի տեղակալներ՝ նշանակված համապատասխան ոլորտում իրավասու պետական կառավարման համակարգի այլ մարմնից»:

2. Որոշման հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հանձնաժողովի նախագահի՝ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ հանդիսացող տեղակալը պատասխանատու է սույն աշխատակարգի 20-րդ կետում նշված միջկառավարական հանձնաժողովի փոխգործակցության համար: Հանձնաժողովի նախագահի՝ պետական կառավարման համակարգի այլ մարմնի ներկայացուցիչ հանդիսացող տեղակալը պատասխանատու է մյուս կողմի հետ համաձայնեցված ոլորտներում տվյալ մարմնի գործառույթներից բխող օրակարգային հարցերի համար:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

11.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։