Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 771-Ա

«ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 2 մլրդ 200 մլն դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն հանրային պաշտպանության ոլորտին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

Երևան

23.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 771-Ա որոշման

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ»

ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Ձեռք բերել և/կամ ներմուծել սարքեր, սարքավորումներ, միջոցներ, դետալներ, կառուցվածքներ, մեխանիզմներ, ապարատներ, նյութեր, գործիքներ, պիտույքներ, պարագաներ և/կամ դրանց հումքը, տարրերը, կոմպոնենտները, բաղկացուցիչ մասերը, որոնք ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն ապահովող և աջակցող անձանց համար կծառայեն որպես անվտանգության և պաշտպանության երաշխիք։

2. Ծրագրի բարեգործական

որակման նպատակը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքեր և այլ պարտադիր վճարների արտոնություններից։

3. Բարեգործը «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Իսակովի պողոտա, 11 Ա շենք, ՀՎՀՀ՝ 02283677)

4. Ծրագիրը կատարողը «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Իսակովի պողոտա, 11 Ա շենք, ՀՎՀՀ՝ 02283677)

5. Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն՝ հանրային պաշտպանություն

6. Ծրագրի բյուջեն 2 մլրդ 200 մլն դրամ

7. Բարեգործություն

ստացողը Հայաստանի Հանրապետությունը և համայնքները՝ համաձայն «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի

8. Ծրագրի իրականացման

տևողությունը Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը 1. Անհրաժեշտ սարքերի, սարքավորումների, միջոցների, դետալների, կառուցվածքների, մեխանիզմների, ապարատների, նյութերի, գործիքների, պիտույքների, պարագաների և/կամ դրանց հումքի, տարրերի, կոմպոնենտների, բաղկացուցիչ մասերի ձեռքբերում և/կամ ներմուծում՝ շուրջ 2 մլրդ

դրամի, նախատեսվում է իրականացնել 2021 սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։

2. Անհրաժեշտ միջոցների, պարագաների պատրաստում՝ շուրջ 150 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 30-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։

3. Համապատասխան տարածքի վարձակալում՝ շուրջ 40 մլն, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։

4. Կազմակերպական ծախսեր` կոմունալ վճարներ և արտադրական այլ ծախսեր՝ շուրջ 10 մլն դրամ,

նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Անհրաժեշտ սարքերի, սարքավորումների, միջոցների, դետալների, կառուցվածքների, մեխանիզմների, ապարատների, նյութերի, գործիքների, պիտույքների, պարագաների և/կամ դրանց հումքի, տարրերի, կոմպոնենտների, բաղկացուցիչ մասերի ձեռքբերում և/կամ ներմուծում՝ շուրջ 2 մլրդ դրամ.

2. Անհրաժեշտ սարքերի, սարքավորումների, միջոցների, դետալների, կառուցվածքների, մեխանիզմների, ապարատների, նյութերի, գործիքների, պիտույքների, պարագաների և/կամ դրանց հումքի, դրանց տարրերի, կոմպոնենտների, բաղկացուցիչ մասերի պատրաստում՝ շուրջ 150 մլն դրամ.

3. Համապատասխան տարածքի վարձակալություն՝ շուրջ 40 մլն դրամ.

4. Կոմունալ վճարներ և գրասենյակային ծախսեր՝ շուրջ 10 մլն դրամ.

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)` 7 մլն դրամ (ամսական շուրջ 305 հազար դրամ), գրասենյակային ծախսեր` տարեկան 3 մլն դրամ։

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Համագործակցություն է նախատեսվում իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ համայնքների հետ։

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

23.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։