ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 770-Ա
«ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 6 մլրդ 940 մլն դրամ ընդհանուր արժողությամբ «Գիտահետազոտական կենտրոնի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
23.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 770-Ա որոշման
«ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գիտական ուղղությունների զարգացմանը, տեխնոլոգիական ոլորտում կիրառական լուծումների տրամադրմանը, կրթության, մասնագիտական ուսուցման զարգացմանը և գիտական նորարարությունների ստեղծմանը, ինչպես նաև ռազմավարական տեխնոլոգիաների մշակման, հետազոտման և զարգացմանը նպաստելու նպատակով գիտահետազոտական կենտրոնի ու լաբորատորիայի ստեղծում։
Կենտրոնը և լաբորատորիան հագեցված են լինելու բազմաթիվ գիտական ու կիրառական նշանակություն ունեցող սարքավորումներով, որտեղ իրականացվելու են գիտահետազոտական աշխատանքներ և ծրագրեր, ինչպես նաև մշակվելու են տարբեր գիտահետազոտական փորձանմուշներ։
Նախանշված գիտահետազոտական նպատակներին ծառայելուց հետո կենտրոնը և լաբորատորիան անհատույց կփոխանցվեն Հայաստանի Հանրապետությանը։
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքեր և այլ պարտադիր վճարների արտոնություններից։
3. Բարեգործը «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղամաս, շենք 6, բն. 22, ՀՎՀՀ՝ 00234033)
4. Ծրագիրը կատարողը «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Դավթաշեն, 3-րդ թաղամաս, շենք 6, բն. 22, ՀՎՀՀ՝ 00234033)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ, քաղ. Երևան, Ալիխանյան եղբայրներ փողոց 2` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքում՝ գիտության բնագավառ:
6. Ծրագրի բյուջեն 6 մլրդ 940 մլն դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետությունը ի դեմս ՀՀ Կառավարության՝ համաձայն «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2021 թվականի սեպտեմբերի 20-ից 2046 թվականի դեկտեմբերի 30-ը:
9. Միջոցառումների
նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Գիտահետազոտական լաբորատորիայի և կենտրոնի արտադրական ու վարչական
մասնաշենքի վերակառուցում, վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում՝ շուրջ 1 մլրդ 20 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը։
2. Գիտահետազոտական լաբորատորիայի և կենտրոնի գործունեության համար սարքավորումների ձեռք բերում և ներկրում՝ շուրջ 3,5 մլրդ դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
3. Գիտահետազոտական աշխատանքների և ծառայությունների պատվիրում, ինչպես նաև գիտահետազոտական փորձանմուշների մշակում՝ շուրջ 1,6 մլրդ դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2046 թվականի դեկտեմբերի 30-ը։
4. Կազմակերպական ծախսեր` կոմունալ վճարներ և գրասենյակային ծախսեր՝ շուրջ 820 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը։
10. Ձեռք բերվող (ներմուծվող)
ապրանքների ու ծառայությունների համառոտ
նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Շինարարական աշխատանքների իրականացում՝ շուրջ 612 մլն դրամ.
2. Շինանյութերի, գործիքների և պարագաների ձեռքբերում՝ շուրջ 408 մլն դրամ.
3. Անհրաժեշտ կահավորանքի ու սարքավորումների ձեռքբերում և ներմուծում՝ շուրջ 3,5 մլրդ դրամ.
4. Գիտահետազոտական աշխատանքների և ծառայությունների պատվիրում, ինչպես նաև գիտահետազոտական փորձանմուշների մշակում՝ շուրջ 1,6 մլրդ դրամ.
5. Կոմունալ վճարներ և գրասենյակային ծախսեր՝ շուրջ 820 մլն դրամ։
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական
ծախսերը 1. կոմունալ ծախսեր` 750 մլն դրամ (ամսական 2,5 մլն դրամ),
2. գրասենյակային ծախսեր` 70 մլն դրամ (տարեկան 2,8 մլն դրամ),
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
23.09.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ