Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 151 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-09-11-ից մինչև 2001-12-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-12-22Բացել ARLIS-ում

041.0605.21.08.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2001 թվականի N 605

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 151 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 151 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետում «11 մարդ» բառերը փոխարինել «13 մարդ» բառերով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կոլեգիայի հետևյալ կազմը`

Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (նախագահ)

Կ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Գ. Այվազյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Մովսիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական համակարգերի շահագործման համակարգման վարչության պետ

Բ. Գյուլումյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Ա. Թոխունց - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի խմելու և ոռոգման ջրերի հաշվառման ու իրացման համակարգման վարչության պետ

Ս. Մաճկալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի իրավաբանական վարչության պետ

Ա. Խաչատրյան - «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ» ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

Ա. Ղազարյան - «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

Ա. Բաբայան - Արմավիրի ջուր սպառողների կոոպերատիվների միության նախագահ

Վ. Մովսիսյան - Արարատի ջուր սպառողների կոոպերատիվների միության նախագահ

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։