Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-09-30-ից մինչև 2022-02-12։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-02-12Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2020 թվականի N 137-Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 560,712,580.78 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.09.21 N 784-Ա)

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՍՌՍ-ԶՎԵԶԴԱ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00086643) և «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 90009095) 2020 թվականի փետրվարի 6-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի էլեկտրամատակարարման ցանցի շինմոնտաժային աշխատանքների իրականացում՝ 126,592,390 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԿՈՆՍԷԼ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01539021) և «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 90009095) 2020 թվականի փետրվարի 6-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի մոնտաժային աշխատանքների իրականացում, ինչպես նաև էլեկտրամոնտաժային սարքերի և լուսատուների մատակարարում՝ 394,120,190.78 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

(2-րդ կետը փոփ. 29.09.21 N 784-Ա)

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 11

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մարտի 11-ի N 137-Ա

որոշման

«ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»

ԾՐԱԳԻՐ

(վերնագիրը խմբ. 29.09.21 N 784-Ա)

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության քաղաք Ստեփանակերտում «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցումը։

Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է և դժվարություններ են առաջացել այդ պատճառով, անհրաժեշտություն է առաջացել մասնակի վերակառուցել այն։ Շենքի մասնակի վերակառուցման շնորհիվ կբարելավվեն համալսարանի ուսանողների ուսման և

դասախոսների աշխատանքային պայմանները։

2. Ծրագրի բարեգործական

որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3. Բարեգործը Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման թիվ` 0486313)

4. Ծրագրի կատարողը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետու-թյուն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479)

5. Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, կրթություն

6. Ծրագրի բյուջեն 560,712,580.78 դրամ

7. Բարեգործություն ստացողը «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ

8. Ծրագրի իրականացման

տևողությունը 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը

9. Միջոցառումների նկարագրու-թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 126,592,390 դրամի չափով:

Օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան և ներքին ցանցերի ջրամատակարարման և կոյուղու մոնտաժային աշխատանքներ, ինչպես նաև էլէկտրամոնտաժային սարքերի ու լուսատուների մատակարարում։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 394,120,190.78 դրամի չափով:

Արևային վահանակների տեղադրման աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2021 թ. սեպտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 29,981,600 դրամի չափով։

Արտաքին լուսավորության համար լուսատուների մատակարարում։ Նախատեսվում է իրականացնել 2021 թ. օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 10,018,400 դրամի չափով։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայություն-ների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ՝ 126,592,390 դրամ առանց ԱԱՀ-ի.

Օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան, և ներքին ցանցերի ջրամատակարարման և կոյուղու մոնտաժային աշխատանքներ, ինչպես նաև էլեկտրամոնտաժային սարքերի ու լուսատուների մատակարարում՝ 394,120,190.78 դրամ

առանց ԱԱՀ-ի։

Արևային վահանակների տեղադրման աշխատանքներ՝ 29,981,600 դրամ առանց ԱԱՀ։

Արտաքին լուսավորության համար լուսատուների մատակարարում՝ 10,018,400 դրամ առանց ԱԱՀ-ի։

11. Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակեր-պությունների հետ Չի նախատեսվում

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրու-թյունը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

(հավելվածը խմբ. 29.09.21 N 784-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԱՎԻՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։