ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 806-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01508665) 2021 թվականի օգոստոսի 27-ին կնքված N 19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Մ2-Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-Ներքին ՀոռաթաղՄարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն ՝ 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
04.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 806-Ա որոշման
«ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է՝ Արցախի Հանրապետության Մ2-Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-
Ներքին Հոռաթաղ-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշ- վային փաստաթղթերի փորձաքննություն
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,
ՀՎՀՀ՝02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1,
ՀՎՀՀ՝02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը
և բնագավառը Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ ճանապարհաշինություն
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,200,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Արցախի Հանրապետություն
8. Ծրագրի իրականացման
տևողությունը Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թ. նոյեմբերի
15-ը
9. Միջոցառումների նկարագրու- թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի ժամկետում նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության Մ2-Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-Ներքին Հոռաթաղ-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն: Արժեքը կազ- մում է 1,200,000 դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի 15-ից
մինչև 2021թ. նոյեմբերի 15-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը Արցախի Հանրապետության Մ2-Ճանկաթաղ-Վարդաձոր-Ծաղկաշեն-Ներքին Հոռաթաղ- Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստա- թղթերի փորձաքննություն՝ 1,200,000 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական
ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում
12. Համագործակցությունը պետա- կան կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների
նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. Պապիկյան
04.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ