Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏ
Ո ր ո շ ու մ
1 նոյեմբերի 2001 թվականի N 772
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 1 հավելվածի «Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների խմբագրական և գեղարվեստական անձնակազմ» բաժինը «ծրագրերի տնօրեն» բառերից առաջ լրացնել հետևյալ նոր տողերով`
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- խորհրդի նախագահ 150000
- նախագահի տեղակալ, խորհրդի անդամ 125000
- հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահ 100000
- գլխավոր հաշվապահ 68000
- բաժնի պետ, հաշվապահ 35000
- նախագահի օգնական 30000
- տեսուչ, գանձապահ 25000
- պարետ 20000
- վարորդ 18000
- ցրիչ, հավաքարար 15000»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան