ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2021 թվականի N 1652-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման N 31 հավելվածում՝
ա. հարցաշարի 1-ին կետի 5-րդ սյունակում «25» թիվը փոխարինել «20» թվով,
բ. հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
« 6. Արդյո՞ք հեղուկացված ածխաջրածնային գազերի
մանրածախ առևտրի կետերում վառելիքաբաշխիչ
սարքավորումների վրա տեղադրված է
տեղեկատվություն վառելիքի անվանման,
նպատակային նշանակության վերաբերյալ
(կոմունալ-կենցաղային և արտադրական
սպառման համար կամ որպես ավտոմոբիլային
տրանսպորտի շարժիչային վառելիք): «Առևտրի և
ծառայությունների
մասին» ՀՀ օրենքի 9-րդ
հոդվածի 17.1-ին մաս տեսազննում 5.0
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
07.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 7-ի N 1652-Ն որոշման
«Հավելված N 5
ՀՀ կառավարության 2019 թվականի
հունիսի 6-ի N 730-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ստուգաթերթ
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ՏԳՏԴ-ի C26, C33, D35, M 71, G 46, G 47, Q 86, E 36 ծածկագրեր)
_____________________________________
(տեսչական մարմնի անվանումը)
□□□□ ________________
Անձնական կոդ (պաշտոնը)
□□□□ ________________
Անձնական կոդ (պաշտոնը)
□□□□ ________________
Անձնական կոդ (պաշտոնը)
Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20 թ.
________________________________________
տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
___________________
(պետռեգիստրի համարը)
________________________________________
տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը)
________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի
անունը, ազգանունը, հայրանունը)
Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _________20 թ. ____ ___________ 20 թ.
______________ ________________
(գտնվելու վայրը) (հեռախոսահամարը)
__________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
__________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
__________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
ավարտը _____________ 20 թ.
□□□□□□□□
(ՀՎՀՀ)
__________________________
__________________________
__________________________
(տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)
__________________
(հեռախոսահամարը)
__________________
(հեռախոսահամարը)
համարը _________
Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարներ
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
NN
ը/կ Հարցը Հարցի համար հիմք
հանդիսացող իրավական նորմը Ստուգման
անցկացման մեթոդը Կշիռը Մեկնաբա- նություններ Պատասխան
այո ոչ չ/պ
1 2 3 4 5 6 7 8 9
1. Արդյո՞ք օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա իրացվող և (կամ) շահագործվող չափման միջոցի տեսակը հաստատված է, այդ չափման միջոցը ստուգաչափված է: «Չափումների միասնականության ապահովման մասին» (ՀՕ-22-Ն 08.02.2012 թ.) ՀՀ
օրենքի (այսուհետ՝ Օրենք), 13-րդ հոդված, 15-րդ հոդվածի 1-ին մաս, 16-րդ հոդվածի 1-ին մաս, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 21-րդ հոդվածի 2-րդ մաս և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի
N 113-Ն որոշման 1-ին կետով սահմանված
հավելված փաստաթղթային, տեսազննում 20.0
2. Արդյո՞ք օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա իրացվող և (կամ) շահագործվող տեսակը հաստատված և ստուգաչափված
չափման միջոցը համապատասխանում է չափագիտական կանոններին և
նորմերին: Օրենքի 13-րդ հոդված, 19-րդ հոդված, 21-րդ հոդվածի 2-րդ մաս աշխատանքային չափանմուշի կիրառում, չափման միջոցի փորձաքննություն 10.0
3. Արդյո՞ք ստուգաչափման
դրոշմը վնասված չէ: Օրենքի 16-րդ
հոդված, 9-րդ մաս տեսազննում 10.0
4. Արդյո՞ք տրված կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում պահպանվել են և (կամ) առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման
չափագիտական
վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասված կամ
հանված չէ: Օրենքի 24-րդ հոդվածի 4.1-ին մաս փաստաթղթային, տեսազննում, չափման միջոցի փորձաքննություն 10.0
1 «Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է v
2 «Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում v
3 «Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում v
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշում:
Ստուգաթերթը լրացրին՝
տեսչական մարմնի ծառայող
տեսչական մարմնի ծառայող
________________
(ստորագրությունը)
________________
(ստորագրությունը)
________________
(ստորագրությունը)
________________________
(անունը, ազգանունը)
________________________
(անունը, ազգանունը)
________________________
(անունը, ազգանունը)
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ________________
(ստորագրությունը) ________________________
(անունը, ազգանունը)
_____ ________________ 201 թ. »:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
07.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական: