Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հոկտեմբերի 2021 թվականի N 1650-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածներով և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը (իրավունքների պետական գրանցման վկայական N 04042018-01-0251)՝ Երևան քաղաքի, Նուբարաշեն վարչական շրջանի, Նուբարաշեն 6 փողոցի հ. 2 հասցեում գտնվող, 91460660 դրամ գնահատված սկզբնական արժեքով, 4309,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 345440 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 406.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով բաց դասասրահը, 17255 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 20.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով տրիբունան, 1320567 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 33.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով սանհանգույցը, 1192003 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 31.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով պահակատունը, 1712870 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 31.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը, 6632557 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 198,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով ավտոտնակը, 18190 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 21.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով շվաքարանը, 18700 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 22.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շվաքարանը, 18700 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 22.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շվաքարանը, 834095 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 129.8 քառ. մետր (454.3 խմ) ընդհանուր մակերեսով պարիսպը, 18700 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 22.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շվաքարանը, 18700 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 22.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով շվաքարանը, 11135 դրամ գնահատված սկզբնական արժեքով՝ 13.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով հարթակը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ մասնագիտացված դպրոց) և թողնել կոմիտեի տնօրինությանը:

2. Կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, գյուղ Արզական հասցեում գտնվող՝ 68090727 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքը (իրավունքների պետական գրանցման վկայական N 26052020-07-0097) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, համաձայն N 1 հավելվածի, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել մասնագիտացված դպրոցին, ինչպես նաև վերջինիս սեփականության իրավունքով հանձնել անշարժ գույքում առկա շարժական գույքը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մասնագիտացված դպրոցի հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման մասնագիտացված դպրոցի միջոցների հաշվին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մասնագիտացված դպրոցի հետ կնքել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշեն 6 փողոցի հ. 2 հասցեում գտնվող մասնագիտացված դպրոցի հետ 10.09.2018 թվականին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 157/0018 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման մասնագիտացված դպրոցի միջոցների հաշվին.

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի և N 2 հավելվածում նշված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

4) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտել մինչև 2021-2022 թվականների ուսումնական տարվա ավարտը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

07.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 7-ի N 1650-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Շինության անվանումը Հասցեն Շահագործման տարեթիվը Մակերեսը

(քառ. մետր) Հաշվեկշռային

արժեքը (դրամ)

1. Մասնաշենք 1 ՀՀ Կոտայքի

մարզ, համայնք

Չարենցավան,

գյուղ Արզական 1980 թ. 982.3 28 257 354

2. Մասնաշենք 2 1980 թ. 1004.6 28 218 908

3. Քոթեջային 1 1980 թ. 88.3 2016291

4. Քոթեջային 2 1980 թ. 79.5 1992284

5. Էլ. ենթակայան 1980 թ. 10.5 588184

6. Կաթսայատուն 1980 թ. 67.8 3541230

7. Զուգարան 1980 թ. 15.4 487933

8. Բաղնիք 1980 թ. 21.2 720551

9. Ջրավազան 1980 թ. 30.2 380520

10. Զուգարան 1980 թ. 9.5 328361

11. Հարթակ 1980 թ. 853.6 537768

12. Պարիսպ 1980 թ. 63.9

(110.4 խոր.մ) 306029

13. Ծածկ 1981 թ. 3.4 2142

14. Ծածկ 1981 թ. 7.6 4788

15. Ծածկ 1981 թ. 6.7 4221

16. Ծածկ 1981 թ. 22.2 13986

17. Ծածկ 1981 թ. 47.9 30177

18. Հողամաս 1980 թ. 2 (հա) 660000

Ընդամենը՝ 68090727

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

07.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 7-ի N 1650-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

(դրամ)

NN

ը/կ Գույքի անվանումը Շահագործման

տարեթիվը Սկզբնական

արժեքը Մաշվածությունը Հաշվեկշռային

արժեքը քանակը

1. Անկողնային վերմակ

սինտիպոնից 2011 400.00 0 400.000 100

2. Անկողնային բարձ

սինտիպոնից 2011 400.00 0 400.000 100

3. Լոգարանի հայելու լրակազմ 2011 30.125 0 30.125 5

4. Աթոռ՝ կիսափափուկ 2011 235.200 0 235.200 38

5. Փոքր պահարան (նախկինում

օգտագործված) 2007 660.000 0 660.000 30

6. Զգեստապահարան 2012 16000 92632 67368 1

7. Զգեստապահարան 2012 112960 65398 47562 42012

8. Սառնարան՝ 700 լ

տարողությամբ 2012 500000 289474 210526 1

9. Հոսանքի վահանակ 1984 15000 8684 6316 1

10. Տաղավար՝ բակի 1985 60000 18857 41143 1

11. Էլ. հաղորդիչ (մեծ) 1987 10000 3143 6857 1

12. Սառնարան-պահարան 1998 50000 28947 21053 1

13. Ջրի բաք և (ցիստեռն) 1999 120000 28085 91915 1

14. Սառնարան-պահարան 1996 40000 23158 16842 2

15. Էլ. պլիտա 4 սալիկով 2002 50000 28947 21053 1

16. Փոքր պահարան 2010 266000 127217 138783 38

17. Գրապահարան 2010 90000 43043 46957 3

18. Սեղան՝ համակարգչի 2010 18000 8609 939 1

19. Սեղան՝ ղեկավարի 2010 47000 22478 24522 1

20. Գազի կաթսա 2010 160000 92532 67368 2

21. Մահճակալ՝ փայտե

(ներքնակով) 2010 1700000 813043 886957 68

22. Զգեստապահարան 2010 400000 191304 208696 10

23. Սառնարան

«Սուպեր գեներալ» 2012 160000 76522 83478 2

24. Մահճակալ՝ փայտե 2012 3300000 1910526 1389474 55

25. Բազկաթոռ ղեկավարի 2007 57600 33347 24253 1

26. Գազօջախ

NOROPGE510/03 2009 70000 51333 18667 1

27. ԿԳԿԿ-Հաշվիչ

հանգույցով GSA-25A 2009 200000 46809 153191 1

28. Սեղան՝ 6 աթոռով 2009 180000 104211 75789 3

29. Հեռուստացույց 2010 270000 129130 140870 6

30. Գազի կաթսա «Մերկուրի» 2007 150000 86842 63158 1

31. Գազի կաթսա «Ար և Ար» 2011 800000 0 800000 1

Ընդամենը՝ 10711885 6387514

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

07.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։