Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 8-րդ`
1) հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լիազորված մարմինը փախստականի կարգավիճակ հայցողին, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անհրաժեշտ բժշկական զննման ենթարկելու, փաստաթղթային ստուգումներ անցկացնելու և կեցությունն ապահովելու համար բնակեցնում է հատուկ կացարանում փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումի քննարկման ժամանակահատվածում, որը չի կարող գերազանցել եռամսյա ժամկետը:».
2) հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասերով.
«Փախստականի կարգավիճակ հայցող` առանց ծնողների կամ առանց օրինական ներկայացուցչի երեխայի (այսուհետ` երեխա) մասին լիազորված մարմինը 5-օրյա ժամկետում տեղեկացնում է երեխայի փաստացի գտնվելու վայրի` խնամակալության և հոգաբարձության մարմին:
Հայաստանի Հանրապետության խնամակալության և հոգաբարձության մարմինը երեխային տեղավորում է մանկական կազմակերպությունում, ինչպես նաև նրա խնամքի, դաստիարակության և իրավունքների պաշտպանության, ներառյալ` փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի քննարկման ընթացքում նրա իրավունքները և օրինական շահերը ներկայացնելու նպատակով նշանակում է խնամակալ` օրենքով սահմանված կարգով:
Լիազորված մարմինն անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցույց տալիս Միավորված ազգերի կազմակերպության և իրավասու այլ միջկառավարական կազմակերպությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցող ոչ կառավարական այլ կազմակերպությունների ջանքերին` այդպիսի երեխային պաշտպանություն և օգնություն ցույց տալու և ցանկացած այլ փախստական երեխայի ծնողների և ընտանիքի այլ անդամների որոնումների գործում` իր ընտանիքի հետ միանալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով:»: