Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2009-01-24Բացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 18-րդ հոդվածը 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասերով.

«Փախստականն ունի իր ընտանիքի հետ միավորման իրավունք: Փախստականի ընտանիքի անդամը կարող է ստանալ Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ, եթե չկան դրանք արգելող օրենքով սահմանված հիմքեր:

Փախստականի ընտանիքի անդամին Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ տալու համար պետական տուրքի գծով սահմանվում են արտոնություններ` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։