ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2001 թվականի N 854
քաղ. Երևան
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 80 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կանոնադրական կապիտալում 80 և ավելի տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների գույքի կազմում ընդգրկված շենքերի ու շինությունների տարածքների օգտագործումը կարգավորելու նպատակով`
Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկանք (ձևը կցվում է)` իրենց կողմից տնօրինվող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների գույքի կազմում ընդգրկված շենքերի ու շինությունների տարածքների վարձակալության մասին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՕՐԻՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
NN
ը/կ Ընկերության անվանումը Պետական բաժնեմասը (տոկոս) Վարձակալի անվանումը Հասցեն Վարձ. մակերեսը (քառ. մ) 1 քառ. մ ամսական վարձավճարի չափը (դրամ) Պայմանագրի գործողության ժամկետը Ծանոթա-
գրություն
1 2 3 4 5 6 7 8 9