ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 հոկտեմբերի 2021 թ. N 79-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 22-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդված 1-ին և 3-րդ, 34-րդ հոդված 1-ին մասերը`
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը հաստատելու մասին» N 22-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«10. Արյան բաղադրամասերի փոխներարկման ամբողջ ընթացքում փոխներարկման ենթարկվող պացիենտը գտնվում է բժշկի հսկողության տակ` հնարավոր բարդությունները վաղ ախտորոշելու և արագ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Հսկվում են պացիենտի ընդհանուր վիճակը, անոթազարկը, շնչառության հաճախականության, զարկերակային ճնշման և մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները, մաշկի գույնը, որի արդյունքում հայտնաբերված բարդությունները գրանցվում են հիվանդության պատմագրում։ Բարդությունների առաջացման առաջին իսկ նշանների դեպքում փոխներարկումը դադարեցվում է: Փոխներարկումից հետո պացիենտն առնվազն 3 ժամ գտնվում է բժշկի հսկողության տակ:
11. Փոխներարկում իրականացնող բժշկի կողմից յուրաքանչյուր արյան բաղադրամասի փոխներարկման մասին գրառում է կատարվում հիվանդության պատմագրում կամ լրացվում է սույն հավելվածով սահմանված արյան բաղադրամասերի փոխներարկման արձանագրության Ձևը (այսուհետ` փոխներարկման արձանագրություն): Փոխներարկված արյան բաղադրամասի պիտակը և փոխներարկման արձանագրությունը փակցվում են հիվանդության պատմագրի մեջ:»,
2) 13-րդ կետից հետո լրացնել Արյան բաղադրամասերի փոխներարկման արձանագրության Ձև` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
11 հոկտեմբերի 2021 թ. N 79-Ն հրամանի
Ձև
ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ
Փոխներարկման
ժամը,օրը,ամիսը,տարին
Հիվանդության
պատմագրի համարը
Պացիենտի արյան խումբը
և ռեզուս գործոնը
Արյան բաղադրամասի
անվանումը
Դոնորի արյան խումբը և
ռեզուս գործոնը
Արյան բաղադրամասի
փաթեթի համարը
Պատրաստման
ժամկետը
Պատրաստող բժշկական կազմակերպությանանվանումը
Պիտանելիության
ժամկետը
Խմբային
համատեղելիությունը
Ռեզուս
համատեղելիություն
Կենսաբանական փորձի
տվյալները
Փոխներարկվող արյան
բաղադրամասի քանակը
Ռեակցիաները և
բարդությունները
Բժշկի
ստորագրությունը
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2021 թվական: