Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1669-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) N 1 չափաքանակը 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով՝

«24.1. Պոլո շապիկ` կարճաթև, բամբակյա 1 հատ 2 տարի ».

2) N 2 չափաքանակը 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին կետով`

«23.1. Պոլո շապիկ` կարճաթև, բամբակյա 1 հատ 2 տարի 6».

3) N 2 չափաքանակի աղյուսակին հաջորդող 6-րդ կետը 12-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ ենթակետով`

«13) պոլո շապիկ` կարճաթև, բամբակյա - 1 հատ` 3 տարի».

4) N 3 չափաքանակի՝

ա. 14-րդ կետի «Օգտագործման ժամկետը» սյունակում «4 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով,

բ. 15-րդ կետի «Օգտագործման ժամկետը» սյունակում «3 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով,

գ. 18-րդ կետի «Անվանումը» սյունակում «Վերնաշապիկ` կարճաթև, սպիտակ» բառերը փոխարինել «Պոլո շապիկ` կարճաթև, սպիտակ» բառերով,

դ. 20-րդ կետի «Անվանումը» սյունակում «Վերնաշապիկ` կարճաթև, սև» բառերը փոխարինել «Պոլո շապիկ` կարճաթև, սև» բառերով.

5) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Ռազմական ոստիկանության կին զինծառայողներին հատկացվում է հետևյալ իրային ունեցվածքը`

1) գլխարկ` ձմեռային, ամենօրյա - 1 հատ` 5 տարի,

2) գլխարկ` ձմեռային, դաշտային - 1 հատ` 5 տարի,

3) պիլոտկա` կիսաբրդյա - 1 հատ` 3 տարի,

4) կեպի` ամենօրյա, շտաբային - 2 հատ` 3 տարի,

5) կիսավերարկու` կիսաբրդյա - 1 հատ` 5 տարի,

6) բաճկոն` ձմեռային, ամենօրյա, շտաբային - 1 հատ` 4 տարի,

7) կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, տոնական - 1 լ-կ` 8 տարի,

8) կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, ամենօրյա - 1 լ-կ` 4 տարի,

9) կիտել և տաբատ` ամենօրյա, շտաբային - 1 լ-կ` 3 տարի,

10) բաճկոն և կիսաշրջազգեստ` ամենօրյա, շտաբային - 1 լ-կ` 3 տարի,

11) սվիտեր - 1 հատ` 3 տարի,

12) կոստյում` ձմեռային, դաշտային - 1 լ-կ` 4 տարի,

13) կոստյում` բամբակյա, կեպիով - 1 լ-կ` 2 տարի,

14) բաճկոն` սեզոնային, անթև - 1 հատ` 4 տարի,

15) վերնաշապիկ` երկարաթև, սպիտակ - 2 հատ` 3 տարի,

16) պոլո շապիկ` կարճաթև, սպիտակ - 2 հատ` 3 տարի,

17) վերնաշապիկ` երկարաթև, սև - 2 հատ` 3 տարի,

18) պոլո շապիկ` կարճաթև, սև - 2 հատ` 3 տարի,

19) վերնաշապիկ` երկարաթև, ազատթող, շտաբային - 2 հատ` 3 տարի,

20) վերնաշապիկ` երկարաթև, շտաբային - 2 հատ` 3 տարի,

21) վերնաշապիկ` կարճաթև, ազատթող, շտաբային - 2 հատ` 3 տարի,

22) վերնաշապիկ` կարճաթև, շտաբային - 2 հատ` 3 տարի,

23) փողկապ` սև - 1 հատ` 2 տարի,

24) շապիկ` կարճաթև, բամբակյա - 2 հատ` 3 տարի,

25) շապիկ` կարճաթև, բամբակյա, գունաքողարկված - 1 հատ` 2 տարի,

26) կոշիկ` ճտքավոր - 1 զույգ` 3 տարի,

27) կոշիկ` խրոմե, կանացի - 1 զույգ` 2 տարի,

28) կոշիկ` շտաբային, կանացի - 1 զույգ` 1 տարի,

29) գոտեփոկ - 1 հատ` 5 տարի».

6) N 3 չափաքանակի աղյուսակին հաջորդող 8-րդ կետի՝

ա. 9-րդ ենթակետում «4 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով,

բ. 10-րդ ենթակետում «3 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով,

գ. 13-րդ ենթակետում «Վերնաշապիկ` կարճաթև, սպիտակ» բառերը փոխարինել «Պոլո շապիկ` կարճաթև, սպիտակ» բառերով,

դ. 15-րդ ենթակետում «Վերնաշապիկ` կարճաթև, սև» բառերը փոխարինել «Պոլո շապիկ` կարճաթև, սև» բառերով.

7) N 4 չափաքանակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՉԱՓԱՔԱՆԱԿ N 4

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԻՐԱՅԻՆ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ

NN

ը/կ Անվանումը Թվաքանակը Օգտագործման

ժամկետը Ծանոթա-

գրություն

1. ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ

1. Գլխարկ` ձմեռային, ամենօրյա 1 հատ 5 տարի 2, 3

2. Գլխարկ` ձմեռային, դաշտային 1 հատ 3 տարի 5, 6

3. Պիլոտկա` կիսաբրդյա 1 հատ 3 տարի

4. Կեպի` ամենօրյա, շտաբային 2 հատ 3 տարի

5. Կիսավերարկու` կիսաբրդյա, մորթե օձիքով 1 հատ 5 տարի 3, 5, 6, 9

6. Բաճկոն` ձմեռային, ամենօրյա, շտաբային 1 հատ 3 տարի

7. Թիկնոց 1 հատ 5 տարի

8. Կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, տոնական 1 լրակազմ 7 տարի 4

9. Կիտել և կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, ամենօրյա 1 լրակազմ 3 տարի 5, 6

10. Կիտել և տաբատ` ամենօրյա, շտաբային 1 լրակազմ 3 տարի

11. Բաճկոն և կիսաշրջազգեստ` ամենօրյա, շտաբային 1 լրակազմ 3 տարի

2. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ

12. Կոստյում` ձմեռային, դաշտային 1 լրակազմ 3 տարի 5, 6, 7

13. Կոստյում` բամբակյա, կեպիով 1 լրակազմ 1 տարի 5, 6

14. Բաճկոն` սեզոնային, անթև 1 հատ 3 տարի 5, 7

15. Սվիտեր 1 հատ 2 տարի

3. ՍՊԻՏԱԿԵՂԵՆ

16. Վերնաշապիկ` երկարաթև, սպիտակ 1 հատ 5 տարի 4

17. Վերնաշապիկ` երկարաթև 2 հատ 3 տարի

18. Վերնաշապիկ` կարճաթև 2 հատ 3 տարի

19. Վերնաշապիկ` երկարաթև, ազատթող, շտաբային 2 հատ 3 տարի

20. Վերնաշապիկ` երկարաթև, շտաբային 2 հատ 3 տարի

21. Վերնաշապիկ` կարճաթև, ազատթող, շտաբային 2 հատ 3 տարի

22. Վերնաշապիկ` կարճաթև, շտաբային 2 հատ 3 տարի

23. Փողկապ` սև 1 հատ 5 տարի 4

24. Փողկապ 1 հատ 2 տարի 6

25. Պոլո շապիկ` կարճաթև, բամբակյա 1 հատ 3 տարի

26. Շապիկ` կարճաթև, բամբակյա 2 հատ 3 տարի

27. Շապիկ` կարճաթև, բամբակյա, գունաքողարկված 2 հատ 2 տարի 5, 6

4. ԿՈՇԿԵՂԵՆ

28. Կոշիկ` ճտքավոր 1 զույգ 1 տարի 5, 6

29. Կոշիկ` խրոմե, կանացի 1 զույգ 2 տարի 5, 6

30. Կոշիկ` շտաբային, կանացի 1 զույգ 1 տարի

5. ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆԵՐ

31. Գոտեփոկ 1 հատ 2 տարի

32. Պայուսակ` դաշտային, սպայական 1 հատ 10 տարի 8».

8) N 4 չափաքանակի աղյուսակին հաջորդող 5-րդ կետի՝

ա. 7-րդ ենթակետում «կոշիկ` ճտքավոր, կանացի» բառերը փոխարինել «կոշիկ` ճտքավոր» բառերով,

բ. 8-րդ ենթակետում «1 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով.

9) N 5 չափաքանակը 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով՝

«24.1. Պոլո շապիկ` կարճաթև, բամբակյա 1 հատ 2 տարի 6»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։