041.0884.18.12.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2001 թվականի N 884
քաղ. Երևան
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Տավուշի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Տավուշի մարզպետարանի աշխատողների թիվը` 80 մարդ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Տավուշի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 56 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
դեկտեմբերի 18-ի N 884 որոշմամբ
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Տրանսպորտի և ճանապարհաշինության վարչություն
Արդյունաբերության, առևտրի և տնտեսության ենթակառուցվածքների բաժին
Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն
Իրավաբանական և կադրերի բաժին
Ընդհանուր բաժին
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Տնտեսական բաժին
Հաշվապահություն
Մարզպետի աշխատակազմ