Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Վճիռ ընդդեմ Հայաստանիընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները [...] ունի [...] տրիբունալի կողմից [...] արդարացի [...] լսումների իրավունք ...»:

Թիվ 1 արձանագրության 1-րդ հոդված

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից՝ բացառությամբ հօգուտ հանրային շահի և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում այնպիսի օրենքներ կիրառելու պետության իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում սեփականությունն ընդհանուր շահին համապատասխան օգտագործելու նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:»:

Ա. Ընդունելիությունը

48. Կառավարությունը երկու առարկություն է ներկայացրել ընդունելիության վերաբերյալ: Նախ, Կառավարությունը պնդել է, որ 2008 թվականի փետրվարի 22-ին և 25-ին երրորդ անգամ կատարողական վարույթը դադարեցնելուց հետո (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը) կամ որպես այլընտրանք՝ շինությունների ամբողջությամբ քանդված լինելու վերաբերյալ ԴԱՀԿ-ի 2008 թվականի հոկտեմբերի 30-ի գրությունը ստանալուց հետո (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը) դիմումատուն վեցամսյա ժամկետում չի դիմել Դատարան: Այդ ժամանակ պարզ է եղել (և դիմումատուն պետք է գիտակցած լիներ), որ որևէ հետագա բողոքարկում չէր կարող հանգեցնել գործնական արդյունքի և հետևաբար չէր համարվի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի սպառում: 2006 թվականի մայիսի 10-ին ԴԱՀԿ-ն արդեն իսկ հաստատել էր, որ շինությունները, աստիճաններն ու ցանկապատը, ինչպես սահմանված է եղել 2005 թվականի մարտի 3-ի վճռով, ամբողջությամբ քանդվել են (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): Այն հայցադիմումները, որոնք դիմումատուն հետագայում ներկայացրել է Վարչական դատարան, չէին կարող վերջինիս համար ապահովել հաջողության ողջամիտ հեռանկար, քանի որ դրանք կարող էին հանգեցնել միայն հարկադիր կատարման միևնույն փուլի վերսկսմանը, ինչն էլ կհանգեցներ միևնույն եզրակացությանը: Դիմումատուի պահանջով 2009 թվականի մայիսի 14-ին հարուցված վարույթը (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը) քիչ հավանական է, որ տեսականորեն արդյունավետ լիներ, և դրա անարդյունավետությունն արդեն իսկ ապացուցվել էր գործնականում:

49. Երկրորդ, Կառավարությունը պնդել է, որ մինչև 2006 թվականի մայիսի 10-ը շինություններն ամբողջությամբ քանդված են եղել, իսկ 2005 թվականի մարտի 3-ի վճիռը պատշաճ կերպով կատարվել է ԴԱՀԿ-ի կողմից 2006 թվականի մարտից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում: Քանի որ ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ է հարուցել 2005 թվականի հունիսի 1-ին, իսկ փաստացի կատարումը տեղի է ունեցել 2006 թվականի մայիսի 10-ին, այդ վարույթի ընդհանուր տևողությունը կազմել է տասնմեկ ամիս և տասն օր, ինչը չափազանց երկար ժամկետ չէ: Քանի որ 2005 թվականի մարտի 3-ի վճիռը կատարվել է ժամանակին և ամբողջությամբ, դիմումատուն չէր կարող համարվել այն ենթադրյալ խախտման զոհը, որի առնչությամբ բողոք է ներկայացրել:

50. Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականի փետրվարի 22-ի և 25-ի որոշումները (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը) չեն կարող համարվել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով վերջնական որոշումներ, քանի որ դրանք ենթակա են եղել արդյունավետ դատական վերանայման: Ոչ էլ ԴԱՀԿ-ի 2008 թվականի հոկտեմբերի 30-ի գրությունը (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը) կարող է համարվել որպես վերջնական որոշում՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի իմաստով: Ավելին, դիմումատուի օգտին կայացված վճիռը չկատարելու փաստը ենթադրել է տևական իրավիճակ, քանի որ ինքնակամ շինությունից մնացած հատվածները դեռևս տեղում են եղել: Դիմումատուն ոչ թե դրսևորել է պասիվություն, այլ ԴԱՀԿ-ի անգործությունը վիճարկել է ներպետական դատարաններում, որոնք էլ բավարարել են նրա հայցերը և վճռել վերջինիս օգտին: 2005 թվականի մարտի 3-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դիմումատուի օգտին վճռելուց հետո, ինչպես նաև ԴԱՀԿ-ին այդ որոշումը կատարելուն պարտադրող հետագա երեք վճիռները կայացվելուց հետո (տե՛ս վերևում՝ 14-րդ, 20-րդ և 28-րդ պարբերությունները) նա հասկացել է, որ բացակայում է ԴԱՀԿ-ի կողմից իր իրավունքների իրականացման որևէ հեռանկար: Ուստի նա իր գանգատը ժամանակին է ներկայացրել Դատարան:

51. Դիմումատուն նշել է, որ դեռևս 2018 թվականի մարտի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ ինքնակամ շինություններից մնացած հատվածները դեռևս չեն քանդվել (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը), և ուստի 2005 թվականի մարտի 3-ի վճիռն ամբողջությամբ չի կատարվել: ԴԱՀԿ-ի անգործությունը սկսել էր դրսևորվել 2005 թվականի մարտի 3-ից, և այն դեռևս շարունակական բնույթ էր կրում: Հետևաբար դիմումատուն դեռևս համարվում էր տուժած անձ:

52. Դատարանը նշում է, որ որպես կանոն, վեցամսյա ժամկետը սկսում է հաշվվել իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացում վերջնական որոշում կայացվելու օրվանից: Սակայն, եթե ի սկզբանե պարզ է լինում, որ իրավական պաշտպանության ոչ մի արդյունավետ միջոց հասանելի չէ դիմումատուին, ապա այդ ժամկետը սկսում է հաշվվել այդ ակտերը կամ միջոցները բողոքարկելու օրվանից կամ դիմումատուի կողմից այդ ակտի վերաբերյալ կամ վերջինիս նկատմամբ դրա գործողության կամ բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկանալու օրվանից (տե՛ս Վարնավան և այլք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Varnava and Others v. Turkey [GC]], թիվ 16064/90 և 8 այլ գործեր, § 157, ՄԻԵԴ 2009, ինչպես նաև Դենիսը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Dennis and Others v. the United Kingdom (dec.)], թիվ 76573/01, 2002 թվականի հուլիսի 2): 35-րդ հոդվածի 1-ին կետը նույնպես չի կարող մեկնաբանվել այնպես, որ դիմումատուից պահանջվի բողոք ներկայացնել Դատարան, նախքան ներպետական մակարդակում վերջնականապես կհստակեցվի տվյալ հարցի առնչությամբ նրա դիրքորոշումը: Հետևաբար այն դեպքում, երբ դիմումատուն օգտվում է ակնհայտորեն առկա իրավական պաշտպանության միջոցից և միայն դրանից հետո է տեղեկանում այն հանգամանքների մասին, որոնք անարդյունավետ են դարձնում տվյալ միջոցը, 35-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներով կարող է նպատակահարմար լինել վեցամսյա ժամկետի սկիզբը համարել այն ամսաթիվը, երբ դիմումատուն առաջին անգամ տեղեկացել է (կամ պարտավոր էր տեղյակ լինել) այդ հանգամանքների մասին (տե՛ս Փոլ և Օդրի Էդվարդսներն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Paul and Audrey Edwards v. the United Kingdom (dec.)], թիվ 46477/99, 2001 թվականի հունիսի 4):

53. Անդրադառնալով սույն գործին՝ Դատարանը նշում է, որ դիմումատուն մի քանի անգամ վիճարկել է ԴԱՀԿ-ի՝ կատարողական վարույթը դադարեցնելու մասին որոշումները (տե՛ս վերևում՝ 14-րդ, 17-րդ, 27-րդ և 33-րդ պարբերությունները): Մեկից ավելի դեպքերում ներպետական դատարանները բավարարել են դիմումատուի վերաքննիչ բողոքները և գտել, որ ԴԱՀԿ-ն չի կատարել 2005 թվականի մարտի 3-ի վճիռը կամ միևնույն հարցին առնչվող հետագա վճիռները (տե՛ս վերևում՝ 14-րդ, 20-րդ և 28-րդ պարբերությունները): Միայն 2012 թվականի փետրվարի 15-ին է դիմումատուի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ հայտարարվել անընդունելի (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը): Հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուն սույն գանգատը Դատարան է ներկայացրել 2010 թվականի օգոստոսի 23-ին, դրանից հետևում է, որ այն ներկայացվել է ժամանակին: Հետևաբար Կառավարության առաջին առարկությունը պետք է մերժվի:

54. Ինչ վերաբերում է Կառավարության երկրորդ առարկությանը, ապա Դատարանը նշում է, որ այն առնչվում է դիմումատուի բողոքի էությանը, այն է՝ իր օգտին կայացված վճիռն ամբողջությամբ չկատարելուն: Դատարանը հետևաբար գտնում է, որ այն պետք է միացվի գործի ըստ էության քննությանը:

55. Համապատասխանաբար Դատարանը նշում է, որ այդ բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

Բ. Ըստ էության քննությունը

1. Կողմերի փաստարկները

56. Դիմումատուն պնդել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 2005 թվականի մարտի 3-ի վճիռը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) դեռևս ամբողջությամբ չի կատարվել: Տասնհինգ տարի անց այդ վճիռը դեռևս չի կատարվել, և այդ խախտումը համարվել է շարունակվող յուրաքանչյուր օրվա կտրվածքով: Իր հետագա փաստարկներում դիմումատուն վկայակոչել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի մարտի 30-ի վերջնական վճիռը (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը)՝ պնդելու համար, որ 2005 թվականի մարտի 3-ի վճիռն ամբողջությամբ չի կատարվել:

57. Կառավարությունը նշել է, որ, ինչպես սահմանվել է ԴԱՀԿ-ի 2006 թվականի մայիսի 10-ի, 2006 թվականի սեպտեմբերի 25-ի, 2008 թվականի փետրվարի 22-ի և 25-ի, ինչպես նաև 2010 թվականի հունիսի 18-ի որոշումներով (տե՛ս վերևում՝ 13-րդ, 16-րդ, 25-րդ և 32-րդ պարբերությունները), և ինչպես այնուհետև հաստատվել է Վարչական դատարանի և Վերաքննիչ վարչական դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 34-րդ և 35-րդ պարբերությունները), 2005 թվականի մարտի 3-ի վճիռն ամբողջությամբ կատարվել է: 2006 թվականի մայիսի 10-ի որոշումը եղել է այն առաջին փաստաթուղթը, որը վկայել է շինությունների ամբողջությամբ քանդման մասին (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): 2006 թվականի սեպտեմբերի 25-ին կատարողական վարույթը կրկին դադարեցվել է տեղանքի նոր զննություն անցկացնելու հիմքով, համաձայն որի շինության քանդման գործընթացն արդեն իսկ իրականացված է եղել 2006 թվականի մայիսի 10-ին (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Այնուհետև 2008 թվականի փետրվարի 22-ին իրականացված տեղանքի զննությամբ (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը) պարզվել է, որ չեն հայտնաբերվել առաջին կատարողական թերթով սահմանված քանդման ենթակա որևէ շինություն, ցանկապատ և աստիճաններ: Վարույթների հաջորդ խումբը վերաբերել է պատի ենթադրյալ մնացած հատվածին: Ավելին, 2010 թվականի հունիսի 4-ին իրականացված տեղանքի զննության հիման վրա (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը) Վարչական դատարանը հիմնավորված է համարել այն փաստը, որ մինչև 2006 թվականի մայիսի 10-ը շինություններն ամբողջությամբ քանդվել են (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը): Այսպիսով, 2005 թվականի մարտի 3-ի վճիռն ամբողջությամբ կատարված է եղել մինչև 2006 թվականի մայիսի 10-ը, իսկ շինությունների քանդումն իրականացված են եղել՝ կատարողական վարույթ հարուցելուն հաջորդող՝ մինչև մեկ տարվա ընթացքում:

58. Իր հետագա փաստարկներում Կառավարությունը նշել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող վարույթը, որն ավարտվել է 2018 թվականի մարտի 30-ի իր վճռով, անփոփոխ է թողնվել բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 39-րդ և 42-րդ պարբերությունները), իսկ դրա մասով կատարողական վարույթը չունի որևէ առնչություն նախորդ վարույթի հետ: Այն մասնավորապես պնդել է, որ շինության այն տարրերը, որոնք 2018 թվականի մարտի 30-ի վճռի համաձայն ենթակա են եղել քանդման, երբևէ չեն հիշատակվել 2005 թվականի մարտի 3-ի վճռում:

2. Դատարանի գնահատականը

59. 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված՝ դատարանի իրավունքն անիրական կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումը շարունակեր չգործել ի վնաս կողմերից մեկի: 6-րդ հոդվածի նպատակներով, որևէ դատարանի կողմից կայացված վճռի կատարումը, այսպիսով, պետք է համարվի «դատավարության» անբաժանելի մասը (տե՛ս Հորնսբին ընդդեմ Հունաստանի [Hornsby v. Greece], 1997 թվականի մարտի 19, § 40, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997‑II): Վերջնական, պարտադիր դատական որոշման կատարումը չի կարող անհարկի հետաձգվել (տե՛ս Իմոբիլիարե Սաֆֆին ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Immobiliare Saffi v. Italy [GC]], թիվ 22774/93, § 66, ՄԻԵԴ 1999‑V): Ավելին, այդպիսի որոշման կատարումը պետք է լինի ամբողջական և սպառիչ, այլ ոչ զուտ մասնակի (տե՛ս Սաբին Պոպեսկուն ընդդեմ Ռումինիայի [Sabin Popescu v. Romania], թիվ 48102/99, §§ 68-76, 2004 թվականի մարտի 2, և Մատեուսն ընդդեմ Ֆրանսիայի [Matheus v. France], թիվ 62740/00, § 58, 2005 թվականի մարտի 31):

60. Միևնույն համատեքստում դիմումատուի՝ իր օգտին կայացված վճռի կատարումը ողջամիտ ժամկետում կյանքի կոչելու անհնարինությունը համարվում է միջամտություն գույքից անարգել օգտվելու իրավունքի իրականացմանը, ինչպես սահմանված է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին կետի առաջին նախադասությամբ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Վոյտենկոն ընդդեմ Ուկրաինայի [Voytenko v. Ukraine], թիվ 18966/02, § 53, 2004 թվականի հունիսի 29): Ուստի պարտադիր ուժ ունեցող վճռի կատարումն անհիմն երկար ձգձգելը կարող է խախտել Կոնվենցիան (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի [Burdov v. Russia], թիվ 59498/00, ՄԻԵԴ 2002, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2) [Burdov v. Russia (no. 2)], թիվ 33509/04, § 65, ՄԻԵԴ 2009 և Յուրի Նիկոլաևիչ Իվանովն ընդդեմ Ուկրաինայի [Yuriy Nikolayevich Ivanov v. Ukraine], թիվ 40450/04, §§ 50-53, 2009 թվականի հոկտեմբերի 15):

61. Ինչ վերաբերում է մասնավոր պարտապանի նկատմամբ կայացված վճռի կատարմանը, ապա պետության պարտականությունը տարածվում է ոչ ավել, քան պետական մարմիններին, այդ թվում՝ ներպետական դատարաններին կատարողական վարույթներում ներգրավելու վրա (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Շեստակովն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [Shestakov v. Russia (dec.)], թիվ 48757/99, 2002 թվականի հունիսի 18, և Կեսյանն ընդդեմ Ռուսաստանի [Kesyan v. Russia], թիվ 36496/02, § 65, 2006 թվականի հոկտեմբերի 19): Միևնույն ժամանակ պետությունն ունի դրական պարտավորություն՝ կազմակերպելու վճիռների կատարման այնպիսի համակարգ, որն արդյունավետ կլինի ինչպես օրենսդրության մեջ, այնպես էլ գործնականում, և կապահովի վճիռների կատարումը՝ առանց անհարկի ձգձգումների (տե՛ս, Ֆուկլևն ընդդեմ Ուկրաինայի [Fuklev v. Ukraine], թիվ 71186/01, § 58, 2005 թվականի հունիսի 7):

62. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը դիտարկում է, որ 2005 թվականի մարտի 3-ի վճիռը կայացնելիս, որը վերջնական է դարձել 2005 թվականի մայիսի 5-ին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել դիմումատուի օգտին՝ պարտադրելով պարտապանին ապամոնտաժել այն շինությունները, որոնք խոչընդոտում են դիմումատուի՝ իր գույքից անարգել օգտվելը (տե՛ս վերևում՝ 8-րդ և 9-րդ պարբերությունները): 2005 թվականի մայիսի 30-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կատարողական թերթ է տվել այդ վճռի առնչությամբ, իսկ 2005 թվականի հունիսի 1-ին ԴԱՀԿ-ն սկսել է կատարողական վարույթ (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը): 2006 թվականի մայիսի 10-ին կատարողական վարույթը դադարեցվել է այն հիմքերով, որ շինությունները քանդվել են, իսկ 2005 թվականի մարտի 3-ի վճիռն ամբողջությամբ կատարվել է (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, 2006 թվականի հուլիսի 13-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերջնական փուլում գտել է, որ ԴԱՀԿ-ն չի կատարել 2005 թվականի մարտի 3-ի վճիռը, և կարգադրել է ԴԱՀԿ-ին կատարել այն (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը): Դրանից հետո, յուրաքանչյուր անգամ, երբ ԴԱՀԿ-ն որոշել է դադարեցնել կատարողական վարույթը (տե՛ս վերևում՝ 13-րդ, 16-րդ և 25-րդ պարբերությունները), դիմումատուն վիճարկել է դատարանի որոշումները, իսկ ներպետական դատարանները բավարարել են նրա վերաքննիչ բողոքները (տե՛ս վերևում՝ 14-րդ, 20-րդ և 28-րդ պարբերությունները): Վարչական դատարանի կողմից բավարարվել է ԴԱՀԿ-ի միայն 2010 թվականի հունիսի 18-ի չորրորդ որոշումը (կատարողական վարույթը դադարեցնելու մասին) (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը) այն հիմքով, որ դիմումատուն չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ շինություններն ամբողջությամբ չեն քանդվել (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը): Այդ որոշումը վերջնական է դարձել 2012 թվականի փետրվարի 15-ին (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը):

63. Կողմերը չեն համաձայնում այն հարցի շուրջ, թե արդյոք 2005 թվականի մարտի 3-ի վճիռն ամբողջությամբ կատարվել է, թե այն դեռևս մնում է չկատարված: Դիմումատուն պնդում է, որ շինության դեռևս մի հատվածը ենթակա է քանդման:

64. Դատարանը նշում է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ դատական վերանայման արդյունքում ի վերջո բավարարվել է կատարողական վարույթը դադարեցնելու մասին ԴԱՀԿ-ի 2010 թվականի հունիսի 18-ի որոշումը (տե՛ս վերևում՝ 32-րդ և 36-րդ պարբերությունները), դիմումատուի օգտին կայացվել է հստակ խմբի վարույթներին առնչվող մեկ այլ վճիռ, որով, ըստ էության, հաստատվել է, որ ինքնակամ շինություններից մնացած այն հատվածները, որոնք 2005 թվականի մարտի 3-ի վճռի համաձայն ենթակա են քանդման, դեռևս տեղում են եղել: Մասնավորապես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մարտի 30-ի վճռով բավարարել է դիմումատուի հայցն ընդդեմ պարտապանի օրինական ժառանգների, որով նա այդ առնչությամբ կազմված փորձագիտական եզրակացության հիման վրա պնդել է, որ համապատասխան շինություններն ամբողջությամբ չեն ապամոնտաժվել (տե՛ս վերևում՝ 37-րդ և 39-րդ պարբերությունները):

65. Կառավարությունը պնդել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի մարտի 30-ի վճիռը չի վերաբերում 2005 թվականի մարտի 3-ի վերջնական վճռով ավարտված վարույթի առարկային: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ դիմումատուի հայցի ձևակերպումից և մյուս կողմի ներկայացրած փաստարկներից պարզ է դառնում, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող վեճը վերաբերել է շինությունների որոշ այն հատվածներին, որոնք ենթակա են եղել քանդման՝ 2005 թվականի մարտի 3-ի վճռի համաձայն (տե՛ս վերևում՝ 37-րդ և 40-րդ պարբերությունները): 2018 թվականի հոկտեմբերի 3-ի իր որոշման մեջ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հստակ նշել է, որ չնայած Վարչական դատարանի՝ վերջինիս 2011 թվականի օգոստոսի 2-ի՝ պարտադիր օրինական ուժի մեջ մտած վճռում տեղ գտած եզրահանգումներին՝ այն կարող է դիմումատուի կողմից ներկայացված համապատասխան ապացույցների հիման վրա եզրակացնել, որ տվյալ շինություններն ամբողջությամբ չեն քանդվել (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը): Ի պատասխան Կառավարության փաստարկին (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը)՝ Դատարանը գտնում է, որ բարդ է հասկանալ, թե ինչպես կարող էին համապատասխան շինություններից տեղում մնացած հատվածները հատուկ նշված լինել 2005 թվականի մարտի 3-ի նախնական վճռում, եթե այդ վճիռը վերաբերել է դիմումատուի սեփականության համար խոչընդոտ ստեղծող ինքնակամ շինություններն ամբողջությամբ ապամոնտաժելու պարտավորությանը:

66. Հաշվի առնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի մարտի 30-ի վճռում նշված եզրահանգումները, որոնք հաստատվել են Վերաքննիչ դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ (տե՛ս վերևում՝ 39-րդ և 41-րդ պարբերությունները)՝ Դատարանը հաստատված է համարում այն, որ 2005 թվականի մարտի 3-ի վճռում նշված շինություններն ամբողջությամբ չեն ապամոնտաժվել:

67. Դրա հիման վրա Դատարանը գտնում է, որ 2005 թվականի մարտի 3-ի վճիռը, որը կայացվել է դիմումատուի օգտին, 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ դեռևս ամբողջությամբ չի կատարվել (տե՛ս վերևում՝ 44-րդ պարբերությունը): Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ՝ դա հիմնավորելու համար: Մասնավորապես այն չի պարզաբանել համապատասխան մարմինների կողմից իրավական պաշտպանության այնպիսի հասանելի միջոցներից չօգտվելու պատճառները, ինչպիսիք են, օրինակ՝ պարտապանի նկատմամբ տուգանք նշանակելը կամ ի վերջո, պարտապանի հաշվին կատարողական թերթի պահանջների կատարումը կազմակերպելը (տե՛ս վերևում՝ 45-րդ և 46-րդ պարբերությունները)՝ համապատասխան վճիռների կատարումն ապահովելու համար:

68. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի օգտին կայացված վերջնական վճիռները Հայաստանի համապատասխան մարմինների կողմից չկատարելու հետևանքով 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի դրույթները զրկվել են սույն գործի շրջանակներում իրենց արդյունավետ գործողությունից: Այստեղից հետևում է, որ դիմումատուի՝ տուժած անձի կարգավիճակի վերաբերյալ Կառավարության առարկությունը պետք է մերժվի:

69. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Հետևաբար Կառավարության երկրորդ առարկությունը պետք է մերժվի:

II. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը

70. Դիմումատուն նաև բողոքել է, որ ինքն իր բողոքների մասով չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցներ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։