Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 535 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2001 թվականի N 890

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 535 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 535 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

որոշմամբ հաստատված կանոնադրության՝

ա) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» ենթակետով.

«ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը, կատարելագործումը և հսկողության ապահովումը».

բ) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժբ» ենթակետով.

«ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման և կատարելագործման գործառույթների իրականացումը»:

Այդ կապակցությամբ նախկին «ժբ» ենթակետը համարել «ժգ»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։