ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1176-Ա
ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին 2021 թվականի հոկտեմբերի 25-ից 27-ը գործուղել Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ)՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով:
2. Կարեն Գիլոյանի` Սերբիայի Հանրապետություն (Բելգրադ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերբիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
18.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ