Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

15 հոկտեմբերի 2021 թ.

ք. Երևան N 64-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 263-Ն հրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) Հավելվածի 72-րդ կետի «բնակելի և հասարակական շենքերի պատուհաններից» բառերը փոխարինել «բազմաբնակարան բնակելի և հասարակական շենքերի պատուհաններից, իսկ անհատական բնակելի տների դեպքում՝ հողամասի սահմանագծից» բառերով,

2) Հավելվածի 305-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«305. Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման կայանները պետք է նախատեսել.

1) քաղաքային և գյուղական բնակավայրերի բնակելի թաղամասերում «փոքր»՝ մինչև 2 (ներառյալ) սպասարկման կետով՝ 2 մարդատար ավտոմոբիլների միաժամանակյա կայանման/սպասարկման հնարավորությամբ,

2) քաղաքային և գյուղական բնակավայրերի ծայրամասերում (սահմանագծերում) տեղակայվող «միջին»՝ 3-ից 4 (ներառյալ) սպասարկման կետերով՝ 3-4 մարդատար ավտոմոբիլների միաժամանակյա կայանման/սպասարկման հնարավորությամբ,

3) հանրապետական նշանակության ճանապարհների հետ քաղաքային և գյուղական բնակավայրերի սահմանագծերի հատման վայրերում տեղակայվող «խոշոր»՝ 5 և ավելի սպասարկման կետերով՝ առնվազն 5 (ընդհանուր թվով) մարդատար և բեռնատար ավտոմոբիլների միաժամանակյա կայանման/սպասարկման հնարավորությամբ:

Աղյուսակ 33

Հ/Հ Ավտոտեխսպասարկման կետերի քանակը՝ ըստ «փոքր», «միջին» և «խոշոր» կայանների Հողամասի առավելագույն մակերեսը՝ ըստ ավտոմոբիլների քանակի

1. Սպասարկման «փոքր» կայան՝ մինչև 2 (ներառյալ) սպասարկման կետով 0.015հա (150քմ՝ 2 ավտոմոբիլի հաշվարկով), այդ թվում՝ 1 կետի (1 ավտոմոբիլի) հաշվարկով առնվազն՝ 0.01 հա, կամ 100քմ

2. Սպասարկման «միջին» կայան՝ 3-4 (ներառյալ) սպասարկման կետերով առնվազն 0.02հա կամ 200քմ՝ 3 ավտոմոբիլի հաշվարկով

3. Սպասարկման «խոշոր» կայան՝ 5 և ավելի սպասարկման կետերով առնվազն 0.03հա կամ 300քմ՝ 5 ավտոմոբիլի հաշվարկով և ավելի՝ ըստ 1-ին և 2-րդ կետերով սահմանված մեթոդաբանության

»:

2. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 305.1 կետով.

«305.1. Ավտոտեխսպասարկման կայանների համար հատկացվող հողամասերի չափերն անհրաժեշտ է ընդունել սույն շինարարական նորմերի 33-րդ աղյուսակում տրված ցուցանիշի համաձայն՝ որը հաշվարկված է ավտոտեխսպասարկման փոքր, միջին և խոշոր կայաններում սպասարկման կետերի հաշվառմամբ:»,

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։