ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2002 թվականի N 130
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 17-ի N 272 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման N 1 հավելվածի «Կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավար և մանկավարժական աշխատողներ» ու «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 16-ի N 226 որոշման
Կրթության բնագավառի բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային նվազագույն դրույքաչափերը
Բյուջետային ոլորտը Պաշտոնային նվազագույն դրույքաչափը
(դրամ)
1 2
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ
ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
- ղեկավարներ (տնօրեններ, վարիչներ, պետեր)՝
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկ 8590
աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկ 8420
աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկ 8330
- բաժնի, բաժանմունքի, ենթաբաժնի, լաբորատորիայի, կաբինետի, արհեստանոցի, արվեստանոցի, ֆիլմադարանի, ուսումնակոնսուլտացիոն կետի, լոգոպեդական կետի վարիչ, պետ, ավագ վարպետ, ուսումնական մասի վարիչ՝
աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկ 8330
աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկ 8300
աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված հիմնարկ 8210
- ուսուցիչ (բոլոր մասնագիտությունների ուսուցիչ, դասատու, դաստիարակ), կոնցերտմայստեր, զինղեկ՝
որակավորման 1-ին տարակարգով 13080
որակավորման 2-րդ տարակարգով 12840
առանց որակավորման տարակարգի՝
1-ին կարգի 12720
2-րդ կարգի 12360
3-րդ կարգի 12120
- ուսուցիչ-արատաբան, ուսուցիչ-լոգոպեդ, լոգոպեդ, ուսուցիչ-հոգեբան, սոցիալական մանկավարժ, կրթադաստիարակչական հիմնարկի մեթոդիստ՝
որակավորման 1-ին տարակարգով 13080
որակավորման 2-րդ տարակարգով 12960
առանց որակավորման տարակարգի՝
1-ին կարգի 12720
2-րդ կարգի 12240
- երաժշտական ղեկավար, ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ, աշխատանքի ուսուցման հրահանգիչ՝
որակավորման 1-ին տարակարգով 12960
որակավորման 2-րդ տարակարգով 12840
առանց որակավորման տարակարգի՝
1-ին կարգի 12720
2-րդ կարգի 12360
3-րդ կարգի 12120
- արտադրական ուսուցման վարպետ (տրանսպորտային միջոցների վարման վարպետ, հրահանգիչ)՝
որակավորման 1-ին տարակարգով 12960
որակավորման 2-րդ տարակարգով 12840
առանց որակավորման տարակարգի՝
1-ին կարգի 12720
2-րդ կարգի 12360
3-րդ կարգի 12240
- մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, լսողական, տեսողական կաբինետների հրահանգիչ, խմբակների, սեկցիաների և արտադասարանական աշխատանքների այլ ձևերի ղեկավարներ, կուլտկազմակերպիչ՝
որակավորման 1-ին տարակարգով 12960
որակավորման 2-րդ տարակարգով 12840
առանց որակավորման տարակարգի՝
1-ին կարգի 12720
2-րդ կարգի 12360
3-րդ կարգի 12120
- փոքր շեղումներ ունեցող երեխաների հատուկ ուսումնադաստիարակչական հիմնարկի՝
ռեժիմի գծով ավագ հերթապահ 12360
ռեժիմի գծով հերթապահ 12240
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ռեկտոր, տնօրեն՝
1-ին կարգի հիմնարկի 11630
2-րդ կարգի հիմնարկի 10860
մասնաճյուղի՝
- պրոռեկտոր՝ 9460
1-ին կարգի հիմնարկի 10860
2-րդ կարգի հիմնարկի 10460
- վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր՝
1-ին կարգի հիմնարկի 9300
2-րդ կարգի հիմնարկի 8950
- պրոֆեսոր 14760
- դոցենտ 13320
- ասիստենտ 13080
- դասախոս 12840
- ամբիոնի վարիչ՝
պրոֆեսոր 14760
դոցենտ 13320
- ֆակուլտետի դեկան՝
պրոֆեսոր 11020
դոցենտ 9200
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան