Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`
«4) եթե պետական լիազորված մարմինը չի ծանուցվել սույն օրենքի 5-րդ հոդվածի 1.1 -րդ մասի պահանջների կատարման մասին:».
բ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը կանոնադրությամբ նախատեսված դեպքում համագումարի որոշմամբ կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կամ Հայաստանի Հանրապետությանը:
Կուսակցության դատական կարգով լուծարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը:»: