ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 892-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ 3-ՐԴ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 185,274,257 դրամ ընդհանուր արժողությամբ «Խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 14.05.21 N 363-Ա, 25.10.21 N 854-Ա)
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գայսաթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03313002) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N ՀՀ/Ջ-02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 184,416,362 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01218107) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N ՀՀ/ՀՀ-05/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կատարվող շինարարական աշխատանքների հեղինակային հսկողություն՝ 857,895 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
(2-րդ կետը փոփ. 14.05.21 N 363-Ա, 25.10.21 N 854-Ա)
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ
2020 թ. դեկտեմբերի 30
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
դեկտեմբերի 30-ի N 892-Ա
որոշման
«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ 3-ՐԴ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»
ԾՐԱԳԻՐԸ
(վերնագիրը խմբ. 25.10.21 N 854-Ա)
1. Ծրագրի նպատակը Ջրամատակարարումն անխափան ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու
վերակառուցման շինարարական աշխատանքներ:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պող. 26/1,
ՀՎՀՀ՝02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պող. 26/1,
ՀՎՀՀ՝02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղ՝ բնագավառը՝ ջրամատակարարում
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 185,274,257 դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ 184,416,362 դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման հեղինակային հսկողություն ՝ 857,895 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը Ծրագիրը նախատեսվում է իրականացնել՝ 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2022 թվականի ապրիլի 11-ը։ Արժեքը՝ 185,274,257 դրամ
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքներ՝ 185,274,257 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
(հավելվածը խմբ. 25.10.21 N 854-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԱվինՅԱՆ