ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 858-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՒՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորության «Համաշխարհային օգնության ցանց» (Global aid network) բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, որպես աջակցություն, «ՀՀ Արագածոտնի մարզի Ուջանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկի հասցեով ուղարկված բեռների (26,388 կգ ընդհանուր քաշով, 22,121 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,750 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, բեռը և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Ուջանի համայնքապետարանին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
26.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 858-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
հ/հ Բեռի անվանումը Քաշը /կգ/ Արժեքը /եվրո/ Քանակը /հատ/
1 Հագուստ 3,720 744 465 տուփ
2 Ծածկոց 480 480 320 հատ
3 Դպրոցական սեղան 10,830 14,440 361 հատ
4 Դպրոցական աթոռ 6,820 3,410 341 հատ
5 Ներքնակ 1,175 940 47 հատ
6 Հենասայլակ 130 120 13 հատ
7 Պահարան 400 300 10 հատ
8 Հենակ /ձեռնափայտ զույգով/ 35 35 7 հատ
9 Անվասայլակ 150 270 6 հատ
10 Մահճակալ 420 180 6 հատ
11 Գրասեղան 640 240 8 հատ
12 Քայլքի շրջանակ 8 22 1 հատ
13 Բժշկական մահճակալ 200 250 1 հատ
14 Հագուստ ընդհանուր 1,380 690
Ընդամենը 26,388 22,121
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Անվանումը Քանակը
1 Ուջան համայնքի բնակչություն Հագուստ 345 տուփ-552 եվրո և 1380կգ-690 եվրո
ծածկոց 320 հատ-480 եվրո
մատրաս 47 հատ-940 եվրո
մահճակալ 3 հատ -90 եվրո
2 Ուջան համայնքի Անդրանիկ Զորավարի անվան միջնակարգ դպրոց Դպրոցական սեղան 115 հատ-4,600եվրո
դպրոցական աթոռ 109 հատ -1,090 եվրո
հագուստ 120 տուփ -192 եվրո
3 Աղցք համայնքի միջնակարգ դպրոց Դպրոցական աթոռ 20 հատ-200 եվրո
դպրոցական սեղան 20 հատ-800 եվրո
4 Ուջան համայնքի մշակույթի տուն Պահարան 1 հատ - 30 եվրո
դպրոցական սեղան 6 հատ-240 եվրո,
գրասեղան 2 հատ-60 եվրո
5 Ուջանի համայնքապետարան Պահարան 4 հատ-120 եվրո
գրասեղան 2 հատ-60 եվրո
6 Կոշ համայնքի միջնակարգ դպրոց Դպրոցական աթոռ 30 հատ-300 եվրո
դպրոցական սեղան 30 հատ -1,200 եվրո,
պահարան 1 հատ-30 եվրո
7 Երևանի թիվ 167 հիմնական դպրոց Դպրոցական աթոռ 30 հատ-300 եվրո
դպրոցական սեղան 30 հատ- 1200 եվրո
պահարան 1 հատ-30 եվրո
8 Կոշ համայնքի բժշկական կենտրոն Հենակ /ձեռնափայտ զույգով 3 հատ-15 եվրո
մահճակալ 3 հատ-90 եվրո
անվասայլակ 2 հատ-90 եվրո
9 Կարբի համայնքի միջնակարգ դպրոց Դպրոցական աթոռ 20 հատ-200 եվրո
դպրոցական սեղան 20 հատ-800 եվրո
10 Ուջան համայնքի բժշկական ամբուլատորիա Հենասայլակ 13 հատ -120 եվրո
հենակ/ձեռնափայտ զույգով 4 հատ-20 եվրո
քայլքի շրջանակ 1 հատ-22 եվրո
պահարան 1 հատ-30 եվրո
անվասայլակ 3 հատ-135 եվրո
11 քաղաք Աշտարակ /Գևորգյան Գոռ/ Անվասայլակ 1 հատ- 45 եվրո
12 Ուջան համայնքի երաժշտական դպրոց Պահարան 1 հատ-30 եվրո
գրասեղան 2 հատ-60 եվրո
13 Ուջան համայնքի մանկապարտեզ Պահարան 1 հատ-30 եվրո
գրասեղան 2 հատ-60 եվրո
14 Փարպի համայնքի միջնակարգ դպրոց Դպրոցական աթոռ 40 հատ-400 եվրո
դպրոցական սեղան 40 հատ-1600 եվրո
15 Ուշի համայնքի միջնակարգ դպրոց Դպրոցական աթոռ 30 հատ-300 եվրո
դպրոցական սեղան 30 հատ-1200 եվրո
16 Թլիկ համայնքի միջնակարգ դպրոց Դպրոցական աթոռ 20 հատ-200 եվրո
դպրոցական սեղան 20 հատ-800 եվրո
17 Միջնատուն համայնքի միջնակարգ դպրոց Դպրոցական աթոռ 20 հատ-200 եվրո
դպրոցական սեղան 20 հատ-800 եվրո
18 Բյուրական համայնքի Հովհաննես
Թումանյանի անվան միջնակարգ դպրոց Դպրոցական աթոռ 22 հատ-220 եվրո
դպրոցական սեղան 30 հատ-1200 եվրո
19 «Տոնոյան» բժշկական կենտրոն Բժշկական մահճակալ 1 հատ-250 եվրո
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
26.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ