ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 883-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔՈՎԻԴ-19-Ի ԵՎ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 5,241,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Քովիդ-19-ի և պատվաստման վերաբերյալ իրազեկվածության արշավ Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
27.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 883-Ա որոշման
«ՔՈՎԻԴ-19-Ի և ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՇԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Բարձրացնել տուբերկուլյոզով հիվանդների, միգրանտների և նրանց ընտանիքների, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկվածությունը Քովիդ-19-ի և դրա դեմ պատվաստման վերաբերյալ։
2. Ծրագրի բարեգործական որակման
նպատակը Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից:
3. Բարեգործը Գլոբալ հիմնադրամ (Շվեյցարական Համադաշնություն)
4. Ծրագիրը կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն (ՀՀ, քաղ․ Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Քաղաք Երևան և ՀՀ մարզեր, բնագավառը՝ առողջապահություն
6. Ծրագրի բյուջեն 5,241,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Երևանի և ՀՀ մարզերի ազգաբնակչություն, ներառյալ տուբերկուլյոզով հիվանդներ,
միգրանտներ և նրանց ընտանիքի անդամներ:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1․ Ծրագրում ընդգրկված կամավորների վերապատրաստում Քովիդ-19-ի և պատվաստման վերաբերյալ:
Բյուջե՝ 598,000 դրամ, ժամանակահատված՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15:
2. Տեղեկատվական հանդիպումներ տուբերկուլյոզով հիվանդների, միգրանտների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Քովիդ-19-ի իրազեկմանն ուղղված արշավ խոցելի այլ խմբերի ներկայացուցիչների համար:
Բյուջե՝ 2,687,500 դրամ, ժամանակահատված՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15:
3․ Կազմակերպական ծախսեր (աշխատավարձեր՝ 1,580,000 դրամ և վառելիքի ձեռքբերում՝ 375,500 դրամ):
Բյուջե՝ 1,955,500 դրամ, ժամանակահատված՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 15:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1․Քովիդ-19-ի և պատվաստման վերաբերյալ տեղեկատվական նյութերի մշակում, տպագրում և տարածում՝ 1,568,700 դրամ:
2․Վառելիքի ձեռքբերում՝ 375,500 դրամ:
3․ Սննդի ձեռքբերում և հյուրանոցային ծառայություն՝ ծրագրում ընդգրկված կամավորների, ինչպես նաև տուբերկուլյոզով հիվանդների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված դասընթացների և տեղեկատվական հանդիպումների ընթացքում
նախատեսվող հյուրասիրության համար՝ 1,844,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ
կապված կազմակերպական ծախսերը Ծրագրի կազմակերպական ծախսեր, ներառյալ` ծրագրի անձնակազմի աշխատավարձեր՝ 1,580,000 դրամ և վառելիքի ձեռքբերում՝ 375,500 դրամ արժողությամբ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Ծրագիրը իրականացվելու է Երևանում և ՀՀ մարզերում պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ դոնորին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր:
ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
27.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ