ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 882-Ա
«ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի «Կամուրջ կամուրջ» (Kamurdsch Brucke e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ որպես օժանդակություն «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված դեղորայքի և մեծահասակի օգտագործած հագուստի (2 տեղ, 29,6 կգ ընդհանուր քաշով, 2,325 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 59,20 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
27.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի N 882-Ա
որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքի անվանումը Քանակը Քաշը (կգ) Ընդհանուր արժեքը
(եվրո)
Մեծահասակի օգտագործած
հագուստ 2 արկղ 25,6 25
Դեղորայք 71 տուփ 4 2,300
Ընդամենը 29.6 2,325
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
27.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ