Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-10-29-ից մինչև 2025-08-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-08-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 օգոստոսի 2020 թվականի N 909-Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը`

Հաստատել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. օգոստոսի 7

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

օգոստոսի 7-ի N 909-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Արմեն Նազարյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Արթուր Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Դավիթ Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Վիկտորիա Այդինյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արթուր Շուքուրյան - Քիթ-կոկորդ ականջաբանների հայկական

ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (համաձայնությամբ)

Միքայել Ադամյան - «Նորք Մարաշ» ԲԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Գագիկ Քոչարյան - Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժ, «Շենգավիթ» ԲԿ-ի դիմածնոտային կլինիկայի ղեկավար, բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Արմեն Հարությունյան - Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Հայկուհի Մինասյան - Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Միխայիլ Աղաջանով - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ

Արեն Բաբլումյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր

Իրինա Մալխասյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ

Թամարա Սարգսյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ

Հմայակ Սիսակյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Անի Ռափյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտ

Սոնա Բունիաթյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող

Ստելլա Մարտիրոսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի ուսանող

Տիգրան Ալեքսանյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող

Միշել Քոչարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանող

(հավելվածը խմբ. 28.10.21 N 1223-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։