Հոդված 15. Դասային աստիճանների շնորհման ժամկետները
Հոդված 15. Դասային աստիճանների շնորհման ժամկետները
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակվելուց:
2. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
1) երկրորդ դասի խորհրդական` 2 տարի.
2) առաջին դասի խորհրդական` 2 տարի.
3) արդարադատության երրորդ դասի խորհրդական` 3 տարի.
4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական` 4 տարի:
3. Մյուս դասային աստիճանների շնորհման համար ծառայության ժամկետներ չեն սահմանվում:
4. Հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, երբ`
1) ատեստավորումից հետո նրա նկատմամբ որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու և վերապատրաստման գործուղելու մասին.
2) նա ունի կարգապահական տույժ.
3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ կատարվում է ծառայողական քննություն:
5. Հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանը շնորհվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում: