ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1232-Ա
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1083-Ն որոշման հավելվածի 7-րդ կետին համապատասխան`
Հաստատել ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման պլան-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
01.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1232-Ա որոշման
ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Հ/Հ Միջոցառման անվանումը Պատաuխանատու պետական կառավարման մարմնի անվանումները Ներկայացնելու ժամկետը Ծանոթագրություն
1 2 3 4 5
1. Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումների նշանակում Պետական կառավարման մարմիններ (ըստ անհրաժեշտության)
Դատախազություն (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության)
Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության) Յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա 1-ին տասնօրյակ
2. Սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի թիկունքային գույքի ձեռքբերման, ինչպես նաև աշխատանքների (նորոգման, հատուկ
գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, օգտահանման և այլ) իրականացման հայտի նախագծի և առաջարկությունների ներկայացում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե Պետական կառավարման մարմիններ (ըստ անհրաժեշտության)
Դատախազություն (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության)
Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության) Յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա 2-րդ տասնօրյակ
3. Հայտի և առաջարկության քննարկում ու ամփոփ հայտի ձևավորում Պետական կառավարման մարմիններ (ըստ անհրաժեշտության)
Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության)
Դատախազություն (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության) Ռազմարդյունաբերական համալիրի ռեեստրում ընդգրկված և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող մարմիններ (ըստ անհրաժեշտության) Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա 1-ին տասնօրյակ
4. Գիտահետազոտական և փորձա- կոնստրուկտորական աշխատանքների ամփոփ հայտի ներկայացում ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա 2-րդ տասնօրյակ
5. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական
աշխատանքների ամփոփ հայտի վերաբերյալ եզրակացության ներկայացում Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից
ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդ Յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր
ամսվա 1-ին տասնօրյակ
6. Սպառազինության և ռազմական
տեխնիկայի, ռազմատեխնիկական
միջոցների և ունեցվածքի թիկունքային
գույքի ձեռքբերման, ինչպես նաև
աշխատանքների (նորոգման, հատուկ
գիտահետազոտական և
փորձակոնստրուկտորական, օգտա-
հանման և այլ) ամփոփ հայտի
ներկայացում Հայաստանի
Հանրապետության ռազմարդյունա-
բերական հանձնաժողովի անդամներին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերու-
թյան նախարարության ռազմարդյունա-
բերության կոմիտե Յուրաքանչյուր
տարվա
սեպտեմբեր
ամսվա 2-րդ
տասնօրյակ
7. Հայաստանի Հանրապետության
ռազմարդյունաբերական հանձնաժողովի
նիստում պետական պատվերի հիմնական
ցուցանիշների, ինչպես նաև ռազմական
կարիքների համար պետական պատվերի
ծավալների և անվանացանկի քննարկում և
առաջարկությունների ուղարկում
պետական պատվիրատուներին`
հերթական ֆինանսական տարվա և
պլանային ժամանակահատվածի
պետական բյուջեի նախագծում ընդգրկելու
համար և Հայաստանի Հանրապետության
բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարության
ռազմարդյունաբերության կոմիտե`
ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը ձևավորելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարության
ռազմարդյունաբերության կոմիտե, որպես
Հայաստանի Հանրապետության
ռազմարդյունաբերական հանձնաժողովի
քարտուղարություն Յուրաքանչյուր
տարվա
սեպտեմբեր
ամսվա 3-րդ
տասնօրյակ
8. Ռազմական կարիքների համար պետական
պատվերի նախագծի մշակում և
ներկայացում Հայաստանի
Հանրապետության կառավարության
հաստատմանը Հայաստանի Հանրապետության բարձր
տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարություն Յուրաքանչյուր
տարվա
պետական
բյուջեի
հաստատումից
հետո 10-օրյա
ժամկետում
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
01.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ